«Սա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից»․ ի՞նչ է նվիրել ադրբեջանցի լրագրողը Փաշինյանին

Այսօր Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովից հետո հետաքրքիր երկխոսություն և հարցուպատասխան ծավալվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի մի բլոգերի միջև:

Փաշինյանը ելույթ էր ունենում «Ագորա-2» տաղավարում վարպետաց դասի ձևաչափով , որտեղ խոսեց արցախյան խնդրի, դրա ծագման, առկա իրավիճակի և հնարավոր լուծման մասին:

Երկարաշունչ ելույթից հետո ՀՀ վարչապետին հարցեր ուղղեց ադրբեջանցի մի բլոգեր: Նրա հարցերը մի քանիսն էին, ուստի Փաշինյանը որոշեց գրի առնել, որ հիշի:

Եվ մինչ նա գրիչ էր փնտրում, հարց ուղղող ադրբեջանցին իր ձեռքի գրիչն առաջարկեց Հայաստանի վարչապետին՝ ասելով.

«Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»: Փաշինյանն էլ այդ պահին սիրով ընդունեց նվերը: Թեև հետո մեզ տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանն իր ստացած նվեր գրիչը հետ է փոխանցել ադրբեջանցուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES