Սասուն Միքայելյանի անսպասելի ու հարգանքի արժանի քայլը. կեցցես

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտության համար ներողություն է խնդրում նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից»,-ասաց Սասուն Միքայելյանը։

Հարցին, թե առաջարկով հանդես չի՞ գալու, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի և քննեն Անդրանիկ Քոչարյանի վարքը, Սասուն Միքայելյանն ասաց, որ արդեն պատասխանել է հարցին:

Դիտարկմանը, թե արարքը դատապարտելի չէ՞, Սասուն Միքայելյանն ասաց.«Դատապարտելի է, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»:

Հիշեցնենք, որ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը ևս անդրադարձել էին այս քննարկմանը։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ իր համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը: Նա նաև տեղեկացրել էր նաև, որ թեմայի շուրջ անձնական զրույց ունեցել է Անդրանիկ Քոչարյանի հետ, խմբակցությունում քննարկում չի եղել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ, խոսելով Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, ասել էր. «Նույն ձեր լրագրող ընկերներին ամեն տեսակ վիրավորանքներ են հասցնում, խոչընդոտում են ձեր մասնագիտական աշխատանքը, ես չեմ տեսնում այսպիսի աղմուկ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշել էր, որ Անդրանիկ Քոչարյանի խոսքը ներկայացվել է կոնտեքստից դուրս:

«Ամբողջ իմաստը ես այնպես եմ ընկալել, որ այնտեղ վիրավորական որևէ արտահայտություն չկա: Ինչ վիրավորական բան կա, որ ասեմ` Ձեր մորը ճանաչում եմ, բայց հորը չեմ ճանաչում: Ճիշտն ասած` ես էլ չեմ ճանաչում Արփինե Հովհաննիսյանի հորը»,-ասել էր պատգամավորը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է «անհեթեթ» հայտարարություններ տարածելով և որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ «իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES