Հայկուհի Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է`
Բաց նամակ պրն վարչապետ ՝ Նիկոլ Փաշինյանին
Ձեր ջանքերը ապարդյուն են շատ հարցերում, մասնավորապես ծնելիության մակարդակը բարձրացնելու, քանի դեռ չեք արգելակել մեր երկրում ահագնացող և քաղցկեղի նման տարածվող արմենիա բկ ում իրականացվող և գործող մանկավաճառության և դոնորների մաֆիան:
Բարև Ձեզ պրն վարչապետ ես անհայտացած նորածնի մայր եմ։ Ս/թ սեպտեմբերի 24-ին ծննդաբերել եմ տղա երեխա, բժիշկների պնդմամբ երեխաս մահացել է և հարուցվել է քրեական գործ։
Այս օրերի ընթացքում ոչ մի կերպ չի հայտնաբերվում իմ երեխայի մարմինը, որը փաստում է երեխայիս առևանգելու մասին։ Ես թոքի ինֆարկտով օրեր շարունակ գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում և դեռ 6-7 ամիս բուժման կուրս պիտի անցնեմ և անձամբ չեմ կարող հանդիպում խնդրել և իրազեկել։
Խնդրում եմ հետամուտ լինել դեպքի բացահայտման հարցերում։ Այս օրերի ընթացքում արմենիա բկ-ի հետ կապված մոտ 500 դիմում բողոքներ ունեմ հավաքագրած և բազմաթիվ քաղաքացիների դեպքերի պատմությունների մասին տեղեկություններ ունեմ, որ մեր երկրում գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիա: