Պետբյուջե 21 միլիոն դրամ չվճարած շոու-բիզնեսի ներկայացուցիչը Լիլիթ Հովհաննիսյա՞նն է

ԼՈՒՐԵՐ․com—ի տեղեկություններով՝ Շոու-բիզնեսի այն ներկայացուցիչը, որը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն է։

Նշենք, որ այսօր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որ բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները և չեն վճարել հարկերը:

Նման իրավիճակում ՊԵԿ ստորաբաժանումների կողմից իրականացվել են հարկային հսկողության միջոցառումներ:

Պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թթ․ ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES