Չեմ հասկանում, թե դու ինչի ես ակտիվացել․․․բաց նամակ Սերժի փեսային

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իրբէջում գրել է.

Բաց Նամակ Սերժի Փեսային։

Այդքան որ մեջ ես ընկնում և Փաշինյանին բան սովորեցնում, բա ժամանակին աներոջդ ինչի չէիր սովորացնում, որ չի կարելի լցնել ժողովրդի համբերությունը, մարդկանց ու երկրի հանդեպ այդպես վարվել, գողանալ, լափել և այն…

Այն ամենը ինչին այսօր հասել է Նիկոլ Փաշինյանը, դրա ամենամեծ հովանավորը քո աներն է, ով այս ժողովրդի արյուն էր խմում, ով երկիրը հոշոտում էր իր կլանով հանդերձ։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի անկուշտության և ագահության շնորհիվ եկավ իշխանության, Սերժը թող սա իմանա և ավելի վառվի, որովհետև եթե նա չլիներ այդքան անկուշտ, չէինք կարող ասել որ Փաշինյանը այսօր վարչապետ կլիներ,թե ոչ։

Զարմանում եմ, դուք ինչ բարոյական իրավունք ունեք, Նիկոլին քննադատելու, օրինակ ես ու իմ նմանները իրավունք ունենք, ինչքան ուզենք կարանք քննադատենք,որովհետև մենք ենք իրան տվել իշխանություն, բայց Դուք ո՞վ եք, երկիրը ավերել,քանդել , հոշոտել եք և էլի բան եք ասում ?։

Նիկոլ Փաշինյանը շատ ծանր վիճակում է հայտնվելու, եթե Սերժին չդատեց, քեզ էլ Սերժի հետ։ Կամ որ թիրախային և շատ նուրբ հարց ես առաջ բերել, խոսում ես եկեղեցուց և ասում եկեղեցի քանդող է Փաշինյանը, բա դուք ով էիք, եկեղեցու ամենաբարձր ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի անձնական ծառան է եղել՝ Սերժի օրոք, բա ինչի չէիք ասում, Սերժ Աստված կա, մի արա այդպիսի բան, մի օգտագործիր քո կեղտոտ գործերի մեջ հոգևոր աշխարը, գոնե այդ մի տեղը մաքուր պահիր։

Ես Ձեզ անձամբ չեմ ճանաչում, Ձեզ ճանաչում եմ որպես Սերժի փեսա, լավ իմացեք մի բան, վարչապետը եթե ձախողեց, դուք կրկնակի ծանր վիճակում եք հայտնվելու, որովհետև անհնար է,որ ժողովուրդը Ձեզ թույլ տա գաք իշխանության։ Եթե Ձեր թալանած փողերի ուժի վրա եք վստահ, ուրեմն կտեսնեք այդ փողերի ուժը ինչքան է։

Չեմ հասկանում, թե դու ինչի ես ակտիվացել, մենակ չասես էլի իշխանություն եք ուզում և չասես թե դու ես ուզում, եթե Նիկոլ Փաշինյանը իր իշխանության օրոք Ձեր ողջ թայֆային չդատեց՝ քո Սերժ Աներոջ գլխավորությամբ, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հետագայում որպես դատվող կկանգնի Ձեր կողքին և կդատվի նրա համար,որ իր իշխանության օրոք չեն դատվել Ձեր նմանները։ Հուսամ նամակս կհասնի Ձեզ, կկարդաք ու կհասկանաք,որ Նիկոլ Փաշինյանը առանց Ձեր Աներոջ ագահության հնարավոր է չկարողանար դառներլ ՀՀ վարչապետ։

Հ.Գ. Դուք դեռ չգիտեք ինչպիսի սերունդ է գալիս, Խորհուրդ եմ տալիս ձեր բոլոր փողերին մոմ առնել, միգուցե դրանով Ձեր մեղքերի մի տոկոսը կարողանաք նվազեցնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES