Ուրեմն մի օր մեծ կոլեկտիվով հավաքվել էինք և գնացել Հաղարծինի վանքի ճանապարհին, բնության գրկում հանգստանալու… թերացել էինք և նախօրոք…

Ուրեմն մի օր մեծ կոլեկտիվով հավաքվել էինք և գնացել Հաղարծինի վանքի ճանապարհին, բնության գրկում հանգստանալու… թերացել էինք և նախօրոք…

Բակուր Մելքոնյանը գրում է. Ուրեմն մի օր մեծ կոլեկտիվով հավաքվել էինք և գնացել Հաղարծինի վանքի ճանապարհին, բնության գրկում հանգստանալու: Սակայն թերացել էինք և նախօրոք տեղի հարց չէինք լուծել՝ տաղավար չէինք ամրագրել:

Հիմա ինչպես նայում ենք, բոլոր տաղավարները զբաղված են: Վերջը մի ընկերս եկավ, թե բա. «մի հատ շատ սիրուն և մեծ տեղ կա, մենք էլ հանգիստ կտեղավորվենք, սակայն ցա վոք 4 հոգի մարդ կա նստած» ու շարունակում է. «գոնե մենակ տղամարդիկ չլինեին, մենք էլ կնստեինք, սակայն դե

չորս տղամարդ նստած խմում են…» Ասեցի գնացի՜նք: Մոտեցանք տղամարդկանց, բարևեցի, ասեցի. «տղեք ընտանիքներով եկել ենք հանգստանալու, տեղ չկա, էս մեծ հիսուն հոգանոց տաղավարում չորսով եք, կլինի՞ մենք էլ օգտվենք տաղավարից», լսվեց սպասված պատասխանը.

«հարց չկա ախպերս»… Գնացինք մերոնց բերելու, ընկերս ասում է. «այ ախպեր, հլը մի քիչ էլ ման գանք, բա մեզ պիտի էս չորս տղամարդու հետ նստենք, արդեն նստել խմում են, մի քանի ժամից հար բելու են…», ասում եմ. «համբերի եղբայր, չեն հասցնելու հար բեն, կտեսնես:» Ու սկսեցինք գալ՝ չորս հոգի, տաս հոգի, 15, 20, 30, 40, 50

հոգի էինք ու ամենկարևորը քսան երեխա ու սկսեց աղմուկը, շուխուռը, վազվզոցը, ծիծաղը, դե իհարկե երեխաների լացը, ճվճվոցը: Մինչ փայտը վա ռեցինք, խորովածը արեցինք ու ուզում էինք մեր չորս հարևաններին խորոված հյուրասիրել, տեսանք գնացել են, գլուխները առել փա խել են))) Էս ինչի հիշեցի, ովքեր պատ երազմից հետո գնացել են Արցախի Հանրապետություն, տեսել են Շուշիի

մոտակայքում ադրբեջանցիներին, ովքեր հետևում են մեր շարժին: Էլ չբացատրեմ ինչ է պետք անել, առիթի դեպքում, փոքր առիթի ու անգամ անառիթ գնում ենք Արցախ ու ինչքան շատ, էնքան լավ: Իսկ էսօր, մեծ չէ, շաաաատ մեծ առիթ կա` այսօրվանից երեք օր շարունակ Ստեփանակերտում տեղի է ունենում Tech Week Artsakh: Մեր Արտ Լանչն էլ բազմաթիվ հովանավորներից մեկն է, հլը ես էլ ելույթ պիտի ունենամ։ #եկԱրցախ

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES