Տնական թխուկներ՝ անչափ համեղ, և, ամենակարևորը բնական քաղցրավենիք, որ կզարդարի թեյախմությունը։
Իհարկե, կարելի է նախապես խանութ գնալ և գնել կարկանդակներ։ Բայց նույնիսկ խանութի ամենաթանկարժեք քաղցրավենիքը չի համեմատվի սեփական ձեռքերով պատրաստած փափուկ, համեղ ու տաք բուլկիների հետ։
Այսօր «Խոսում է Երևան»-ը կպատմի՝ ինչպես հեշտ և արագ պատրաստել խմորիչով և միջուկով բուլկիներ։
Բաղադրատոմսն այնքան հեշտ է, որ անգամ սկսնակ խոհարարը կարող է պատրաստել, իսկ արդյունքը հաճելիորեն կուրախացնի ընտանիքի անդամներին ու հյուրերին։
Խմորիչով ու միջուկով բուլկիներ
Շատերը խուսափում են խմորիչով թխուկներ պատրաստելուց, բայց դանում բաիդ բան չկա։ Փոխարենը ստացվում է փքված և փափուկ խմոր, ինչի շնորհիվ այնքան հաճելի է ուտել բուլկիները։
Կարևորը ամբողջը միայնակ չուտել և սպասել հյուրերին, չէ՞ որ այդ դեպքում չեն գովի քեզ։
Բաղադրիչները
- 3֊4 բաժակ ալյուր, 1 բաժակ կաթ, 50մլ բուսական յուղ
- 2 ձու, 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ
- 10 գրամ չոր խմորիչ, Մկ փոքր կաթնաշոռ՝ միջուկի համար
Պատրաստման եղանակը
Համապատասխան չափաբաժիններով ավելացրու կաթ, բուսական յուղ, աղ, շաքարավազ, ինչպես նաև ավելացրու 2 սպիտակուց ու 1 դեղնուց։
Մյուս դեղնուցը թող, որպեսզի ջեռոցը դնելուց առաջ բուլկիների վրա քսես։ Լավ խառնիր։
Ավելացրու ալյուրի մի մասը և խմորիչը։ Կրկին լավ խառնիր։ Ավելացրու մնացած ալյուրը։ Թող 10 րոպե հանգստանա խմորը, որպեսզի ստացվի պինդ և էլաստիկ զանգված։
Բուսական յուղով պատիր, այնտեղ դիր խմորը և ծածկիր սրբիչով 60 րոպե։ Այդ ընթացքոյմ խմորը բաիձրանում է երկու անգամ ավելի։
Վրա բեր խմորը, որպեսզի դիանում եղած օդը դուրս գա։ Ձևավորիր բուլկիները:
Ինչ վերաբերում է միջուկին, ապա բուլկիների համար առանց աղի կաթնաշոռն է հարմար֊։ Բայց ցանկության դեպքում կարելի է նաև սովորական կաթնաշոռով պատրաստել։
Քաղցր բուլկիներ ստանալու համար խմորի մեջ պետք է 2-2,5 անգամ շատ շաքարավազ ավելացնել։
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը