ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարևոր նորություն բոլոր վարորդների համար

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կկատարվի: Ասել է թե՝ նշված օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով` գործադիրը մտադիր է Երեւանում թեթեւացնել երթեւեկությունը:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւս լրացում կկատարվի:
Մեզ հայտնի դարձավ, որ այս օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտի ոլորտի զարգացմանը խոչընդոտող խցանումների վերացմամբ, որին կնպաստի ավտովթարների ժամանակ ճանապարհի երթեւեկելի մասի արագ վերականգնումը:

Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության` հասարակական տրանսպորտի կառուցվածքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է երթուղային տաքսիների ներմուծմամբ, մեծ ավտոբուսների եւ տրոլեյբուսների քանակի կրճատմամբ եւ մետրոպոլիտենի օգտագործման նվազմամբ, ինչի արդյունքում շատացել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը` ավելացնելով նաեւ ճանապարհներին խցանումների քանակը:

Գործադիրը հույսունի, որօրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, եւ արդյունքում կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

Մեզ հայտնի դարձավ, որ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում վարորդը պետք է անմիջապես կանգնեցնի տրանսպորտային միջոցը, ապա, ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված կարգով, միացնի վթարային լուսային ազդանշանը եւ չտեղաշարժի ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաեւ օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները: Բացի այս, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կա մարդկային զոհ կամ վիրավոր, ապա պետք է վարորդն անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ տուժածներին առաջին բժշկական օգնությունցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» եւ ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերումպետք է վարորդը համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխի, այնտեղ հայտնի իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը, որից հետո վերադառնա պատահարի վայր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո` 20 րոպեի ընթացքում, պետք է վարորդն ազատի երթեւեկելի հատվածը. նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերը կֆիքսեն տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց եւ ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետեւանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերն ու օբյեկտները, ապա վարորդը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դրանց պահպանման եւ դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ վարորդը պետք է գրանցի ականատեսների անուններն ու հասցեները եւ սպասի ոստիկանության ծառայողների ժամանմանը:

Իսկ եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վնասվել է միայն գույքը, ապա ոստիկանություն հայտնելուց հետո` 20 րոպեի ընթացքում, վարորդը պարտավոր է ազատել երթեւեկելի հատվածը, նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցովֆիքսվելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց եւ ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետեւանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերնուօբյեկտները:

Բացի այս, նա պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դրանց պահպանման եւ դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ` բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխան անհնարինության դեպքերի:

Ի դեպ, ըստ նոր նախագծի` վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի լրացում կկատարվի հետեւյալ բովանդակությամբ. ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ եւ 4․1-րդ մասերով սահմանված կարգով ճանապարհի երթեւեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Արդյոք կհաջողվի իշխանություններին մայրաքաղաքում թեթեւացնել երթեւեկությունը` ցույց կտա ժամանակը: Բայց,մյուսկողմից, նկատենք, որ Երեւանում խցանումների եւ տրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից են ավտոմեքենաների քանակի զգալի ավելացումը եւ նեղ փողոցները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES