Ուղիղ միացում․ Հայտնի են հայրենիք վերադարձող 15 գերիների անունները․․․ ինչի դիմաց է Ադրբեջանը հանձնել նրանց

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերու՝ Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզների դիմաց։

Հայտնի է Բաքվից Երևան վերադարձող ռազմագերիների ամբողջական ցանկը

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է․

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականապատման քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»։

Ադրբեջանին տրված քարտեզներում նշված է 92 հազար ականների գտնվելու վայրը:

Տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

1. Հակոբյան Վոլոդյա Գագիկի

2. Ասատրյան Գևորգ Նորայրի

3. Գասպարյան Գոռ Վահրամի

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի

5. Կարապետյան Յուրի Տիգրանի

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի

7. Մինասյան Արամ Գառնիկի

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի

10. Պողոսյան Արմեն Եղիազարի

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի

12. Սեֆիլյան Կամո Կարենի

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի

14.Գևորգյան Ռոբերտ Հովիկի

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES