«Որդիս իսկապես մեր կյանքում ամեն ինչ փոխեց»․ Մգեր Արմենիա

Մգեր Արմենիան այսօր նշում է ծննդյան 38-ամյակը։ Երգչի համար օրը յուրահատուկ է, քանի որ նա իր համար տոնական օրն անց է կացնելու բեմում՝ բարեգործական համերգի շրջանակներում։

Խոսելով տարիքի առանձնահատկություններից՝ երգիչն ասաց․

«Դեպի 40 եմ գնում, իսկ, ինչպես հայտնի է, ամեն տասը տարին մեկ մարդու կյանքում  նոր էտապ է սկսվում։ Կարծում եմ՝ սա հրաշալի տարիք է, հնարավորություն է նոր բարձունքների հասնելու, ձեռքբերումներ ունենալու համար․ 38-ը, ըստ իս, տղամարդու համար շատ հասուն տարիք է»։

Արդեն երկրորդ տարին է, որ երգիչը տարեդարձը նշում է հայրիկի կարգավիճակում։ Նրա խոսքով՝ ամեն ինչ փոխվել է որդու ծնունդից հետո․ «Երեխան շատ ու ամեն ինչ է փոխել՝ թե՛ տարիքն ընկալելու տեսանկյունից, թե՛ կյանքի հանդեպ վերաբերմունքի առումով, թե՛ հայացքների ու սկզբունքների տեսանկյունից։ Որդիս իսկապես մեր կյանքում շատ փոփոխություններ բերեց։

Որդիս կնոջս հետ արդեն Գյումրիում են, որտեղ էլ նշելու եմ տարեդարձս։ Այսօր Գյումրիում ենք լինելու, քանի որ բարեգործական համերգ ունենք և Ռոզան էլ հատուկ հյուր է»,- ասաց երգիչը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES