Ով ժողովրդի թիկունքում խաղեր խաղաց, ամենավերջին ձևով կստորանա. բաց նամակ Դավիթ Տոնոյանին

Բաց նամակ Դավիթ Տոնոյանին

Պարո՛ն Տոնոյան, չգիտեմ Ձեր ասածը հասկանալով եք ասել, թե չհասկանալով, բայց Մանվել Գրիգորյանի համար, եթե այդքան մտահոգ եք, գնացեք իրա կողքին նստեք։ Ես Ձեզ հիմա ասեմ, թե դուք ավելի մտահոգ ում համար պիտի լինեք, որը չեք գիտակցում։

Մտահոգ եղեք այն զոհված տղերքի ծնողների համար, ովքեր վիրահատվելու գումար չունեն և կառավարության դիմաց բողոքում են, այդ մարդկանց դարձրել եք ցուցարարներ, վարչապետը ասում է՝ ես իմ կողմից կփոխանցեմ, այսինքը ձևը այդպես է?, զոհվածի մայրը հայրը գնան ցույց անեն,որ իրանց վիրահատության և հացի փող տան? Հետո էլ այդ զոհվածի մոր և հոր հասցեին ինչ ասես գրեն?

Դուք մտահոգ եղեք այն մարդկանց համար,ովքեր նախքին և ներկա զինվորականներ են և ծայրահեղ ծանր վիճակում են, շոր չունեն, հաց չունեն, վարկերի տակ ճռում են, ովքեր Մանվելի նման կենդանիների պատճառով տարիներ շարունակ նսեմացվել և անտեսվել, թալանվել և բռնաբարվել են։ Մարդկանց դիմումներին և նամակներին պատասխանեք և դրանցով մտահոգ եղեք։

Ես կարող եմ միլիոնավոր կարևոր հարցեր թվարկել,որոնցով դուք պիտի մտահոգ լինեք,ոչ թե Մանվելով, համենայն դեպս քանի որ ի՛մ Պաշտպանության Նախարարության ղեկավարն եք, շատ բաների վրա չեմ խորանում,հարգելով ՊՆ կառույցը։ Պահանջում եմ կոնկրետ բացատրություն և պատասխան, թե ինչի համար եք այդքան մտահոգ՝ Մանվել Գրիգորյանով, կամ պիտի գնաք իր մոտ,որ էլ չշարունակեք մտահոգվել։

Ես գիտեմ ապրիլյան օրերին ինչ է կատարվել առաջնագծում, որից հետո երբ տեսել եմ Մանվելի սրբապիղծ արարքը, ուղղակի թաղել եմ իրեն, այս մասին ասուլիսով խոսել եմ և չեմ ուզում կրկին գրել։
Բայց այստեղ մի վարկած կա, կարողա դիտմամբ եք ասել,որ ժողովրդի մոտ հիասթափություն առաջացնեք, որովհետև Ձեզ էլ էին ուզում հեռացնել, բայց պետք է առիթ լինի, դուք արհեստական ստեղծում եք այն, որ ասենք հեռացիր ու վարչապետն էլ հանգիստ հեռացնի։

Դուք այդքան միամիտ չէիք,որ այդպիսի արտահայտություն անեիք։ Չեմ հասկանում ինչ է կատարվում, բայց ով ժողովրդի թիկունքում խաղեր խաղաց, ամենավերջին ձևով կստորանա, այս կյանքում որ մեռնեք էլ, էլի չեք պրծնի, այս հայրենիքի համար կյանք տված տղեքը, Ձեր հոգիները գիտեք ինչ կանեն մեռնելուց հետո՝ եթե դուք խաղեր խաղաք ժողովրդի և հայրենիքի հետ։ Հանկարծ ժողովրդի ու Հայրենիքի հետ խաղեր չանեք, հիշեք՝ այս հողի ու ջրի համար միլիոնավոր մարդիկ կյանք են տվել,եղեռն են անցել, պատերազմներ և դարեր։

Ձեր բոլորիդ գործողությունները, խոսքերը, հանելուկնրը արդեն զզվեցնող են, տեսեք մարդկանց համբերության բաժակը չլցնեք։

Սիրելի՛ Հայրենակիցներ, զգոն եղեք, ամեն գործողություն հաշվի առեք, խորը վերլուծեք և ինչ էլ լինի իմացեք, որ ազնիվ հայի համար պայքարը դա անհատի շահը չի կամ անհատը, այլ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է՝ իր ազնիվ ու հայրենասեր քաղաքացիներով։

Ես հավատում եմ, որ Աստված մեր ազգին ամեն կերպ կպաշպանի, և իմ հայրենիքը միշտ ապահով կլինի, բայց ես կանեմ այն՝ ինչ կարող եմ, Աստված կանի այն ժամանակ իմ հայրենիքի համար,երբ զգա որ մենք մեր ուժերի չափով անում ենք ամեն բան հանուն մեր հայրենիքի։ Հուսամ նամակս կհասնի մտահոգ Դավիթ Տոնոյանին

Հ.Գ. Ես երբեք չեմ մոռանա իմ խրամատի օրերը, երբեք չեմ մոռանա այն երդումները և խոստումները ,որ տվել եմ առաջին գծում՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ։

Մանուել Մանուկյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES