Ովքեր կուզեն կարծիքս լսել` որպես քրիստոնեական եկեղեցում մկրտված քաղաքացու` 2 բառով ասեմ

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էս վերջերս շատ ա ինչ որ քննարկվում սատանիստական բառը , սատանիստական երիտասարդությունը և սատանիստական երաժշտությունը:

Նրանք ովքեր հակահեղափոխական են և ամեն փոքր առիթ բաց չեն թողնում, որպեսզի խոցեն ներկայիս կառավարությանը, իրենց ասելու բան չունեմ, մարդիկ իրենց գործն են անում, իսկ չեզոք քաղաքացիները, ովքեր կուզեն կարծիքս լսել` որպես քրիստոնեական եկեղեցում մկրտված քաղաքացու` 2 բառով ասեմ:

Սատանիստական երաժշտությունը ուղղվածություն է, որը իրավունք ունի լինելու (իհարկե ոչ հանրային տեղերում), իսկ ցածրակարգ կլկլոց լսող, ամեն եկեղեցի տեսնելուց խաչակնքվող , ձեր իմացած հայ «քրիստոնյան», շատ հնարավոր է, որ իր արարքներով, ապրելակերպով, մտքերով ավելի մոտ կանգնած լինի սատանուն:

Եկեք Խաչակնքվող սատանիստներից խոսենք, դա ավելի մեծ աղետ է :

Այսքանը … ուրի՞շ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES