Ովքե՞ր են Հրանտ Թոխատյանի երեխաները երեք ամուսնություններից. ՖՈՏՈՇԱՐՔ

Շատերը գիտեն, որ դերասան Հրանտ Թոխատյանը երեք անգամ է ամուսնացել, նրա առաջին կինն Արուսիկ Բաղդասարյանն է:

Այս ամուսնությունից Հրանտն ունի մեկ որդի՝ Արամ անունով, ով աշխատում է «Շարմ» ընկերությունում՝ որպես պրոդյուսեր: Արամն ամուսնացել է 2010 թվականին, իսկ հիմա նրանք սպասում են իրենց առաջնեկին:

Արուսիկ Բաղդասարյանը և Արամ Թոխատյանը

Արամը և հայրը

Արամը և կինը

Հրանտ Թոխատյանը երկրորդ անգամ ամուսնացավ դերասանուհի Իրինա Դանիելյանի հետ, ում հետ համատեղ կյանքի ընթացքում ծնվեց Հայկ Թոխատյանը: Հայկը սովորել է Սլավոնական համալսարանի գովազդի բաժնում:

Իրինա Դանիելյանը և Հայկ Թոխատյանը

Արամ և Հայկ Թոխատյանները

Հրանտի երրորդ ամուսնությունը դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ էր: Զույգը դուստր ունեցավ՝ Լիլիթիկին, ով հիմա իր առաջին քայլերն է անում հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավարուհի:

Պետք է նշել, որ չնայած Հրանտի ամուսնալուծություններին՝ թե՛ նրա ներկա և նախկին կանայք, թե՛ երեխաները բավականին մտերիմ են:

Նրանք հաճախ են լուսանկարներ հրապարակում միասին, լինում տարբեր միջոցառումների:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES