«Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ»…». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի այս լուսանկարը՝ գրելով.

«Նախ ասեմ, որ վերջին ղեկավարը, ում օրոք ես լիովին երջանիկ եմ ապրել, եղել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը:

Մինչ իմ մասին տհաճ ու վատ սերիալի պես կրկնվող հիմարություններ լսելը, շտապեմ ասել, որ ո՛չ նախորդ, ո՛չ որևե ուրիշ իշխանությունից չեմ ստացել ոչինչ, ինչը տալիս է ինձ մի հիասքանչ ազատության զգացում գրելու այս ամենը: Ու այդպես կլինի միշտ:

Հիմա գլխավորի մասին: Իմ շատ ընկերներ քաշվել են Facebook-ի երեսից: Ոմանք նույնիսկ բաժանվեցին: Ես չեմ ուզում, որ թշնամին իմանա, որ հենց հիմա իմ երկրի համար 1 դեմքը քնած է:

Գիտեմ, հիմա կասեք… Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES