«Շեֆիցդ հարցրու, թե Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպումից սարսափելու ու ափալ-թափալ Զվարթնոց գնալու մասին գիրք չի՞ ուզում գրի». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրայինի հյուրը վայ վարչապետի վույ մամլո խոսնակն էր։ Ամբարտավանության եւ բարոյազրկության մաստեր-կլասս էր։ Լկտիության ու տգիտության տրիումֆ։

Քոչարյանի օրոք Օսկանյանի մամլո խոսնակ աշխատած, հետո Տեր-Պետրոսյանի գիրկը թռած, իսկ հիմա Նիկոլի կոստյումի ծալքերում վխտացող սույն էակը, մոռանալով իր այսօրվա շեֆի հակառուսական եւ հակաեվրասիական ճղճղոցի մասին, ասում է, թե մեզ ականջներից ձգելով են բերել ԵԱՏՄ։

Տո այ մտավոր պլեբեյ, շեֆիցդ հարցրու, թե Ռուսաստանի հանդեպ 180 աստիճանով դիրքորոշումը փոխելու, Պուտինին հրապարակավ քծնելու, իսկ տակից պոակական ֆեյքերով ինքնահաստատվելու, վրացական զլմին «լեւի» ներս թողելու, Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպումից սարսափելու ու ափալ-թափալ ԶՎԱՐԹՆՈՑ գնալու, հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրի։ Վերնագիրն էլ իմ կողմից նվեր. «Տակը լցնելու գարշահոտ արվեստը»»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES