«Շատ առաջարկներ մերժում եմ, քանի որ ավելի կենտրոնացած եմ մրցույթի վրա». Դայանա Դավթյանը՝ «Միսս Տիեզերք 2019»-ին մասնակցելու մասին

21-ամյա Դայանա Դավթյանը Հայաստանը ներկայացնելու է «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության հեղինակավոր միջազգային մրցույթում: Այս ընթացքում գեղեցկուհին ակտիվ նախապատրաստվում է, որի մասին պատմել է BlogNews.am-ին: Դայանայի քաշը տատանվում է 51-53 կգ, ասում է, որ այս մրցույթում կարևոր է սպորտային կառուցվածքը. «Այս մրցույթում չափանիշներ չկան, պարզապես ցանկալի է, որ աղջիկների հասակը 1.70-ից բարձր լինի, փոխարենը շատ կարևոր է կառուցվածքը»:

Մարզումները և համալսարանի դասերը փոքր-ինչ դժվար է համատեղում, բայց համալսարանում զիջում են: Դայանան նաև պատմեց, որ այս ընթացքում համագործակցություն տարբեր առաջարկներ է ստացել. «Սերիալներում առաջարկում են գլխավոր դերեր, տեսահոլովակներում նկարահանվել են առաջարկում, պարզապես հիմա չեմ հասցնում, քանի որ ավելի կենտրոնացած եմ մրցույթի վրա: Ավելի շատ մասնակցում եմ նորաձևության ցուցադրությունների, և լինում են առաջարկներ, որ ցուցադրության գլխավոր զգեստը ես կրեմ»:

Ինչ վերաբերում է հոնորարներին, Դայանան այսպես մեկնաբանեց. «Ֆինանսին ուշադրություն չեն դարձնում միայն սկսնակ մոդելները, որոնց համար կարևոր է պարզապես բեմ բարձրանալ, չեն մտածում, որ դա կարող է վատ ազդել: Գումարային չափ կա, որից պակաս չեմ աշխատում, խախված է նրանից, թե քանի ժամ եմ աշխատելու, քանի զգեստ եմ կրելու»:

Մի քանի տարի առաջ շատ էի ուզում դերասանուհի դառնալ, նույնիսկ առաջարկներ եղան նկարահանվելու, բայց մայրս թույլ չէր տալիս, որովհետև դասերիս խանգարում էր: Հիմա այդ ցանկությունը կորել է, և չեմ ցանկանում նկարահանվել սերիալներում, բայց դեմ չեմ տեսահոլովակներում նկարահավելուն»,- նշում է Դայանան։

Մրցույթում հաղթելուց հետո Դայանայի անձի նկատմամբ ուշադրությունը կրկնապատկվել է, շատացել են նախանձող աղջիկների հայացքները.

«Ես միշտ էլ նկատել եմ այդպիսի մարդկանց, բայց միշտ փորձում եմ անտեսել: Կարող եմ փողոցում քայլել ընկերուհիներիս հետ, ինձ ասեն չտեսար՝ ոնց նայեց վրադ, ես ասում եմ՝ ոչ, որովհետև ինձ համար դա արդեն բնական է դարձել: Չեմ կարծում, որ վատ կերպով են մարդիկ փորձում ինձ հետ մտերմանալ: Ինձ շատ աղջիկներ են գրում, հարցնում մրցույթի մասին, որ իրենք էլ են ուզում մասնակցել: Միշտ պատասխանում եմ այդ նամակներին և խորհուրդներ եմ տալիս»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES