Շանտաժի մեջ հմուտ կագեբեյշնիկ ես․ Սյուզաննա Սիմոնյանի կոշտ անդրադարձը

Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վանեցյանի հայտարարության մասին, որտեղ սպառնում է բացահայտել վարչապետի հանցագործությունը

Հանցագործ է այն անձը, ով հանցագործության մասին տեղյակ է լինում, և տարի ու կես լուռ աշխատում է Նիկոլի հետ, լավ էլ հարմարվում է, փայլուն աչքերը ճպճպացնելով բրիֆինգներ է տալիս իրենից գոհ ու զվարթ, սակայն, երբ արդեն իր կոճերը տրորվում են ու էլ չի կարողանում արգելակել հների ձերբակալությունները և շարունակել բռնել-բաց թողնելու օպերացիաները և սպասարկել նրանց, ու շարունակել կրկեսի վերածել հեղափոխության գաղափարը և երկրում միտումնավոր ստեղծում է հանրային տարակուսանք, դրան էլ գումարած բացահայտվում է Դավիթ Սանասարյանի դեմ շինծու գործը, ստիպված դուրս է գալիս և սկսում սպառնալ, ավելի շուտ աղաղակել, թե կբացահայտի Նիկոլի հանցագործությունը:

Այնպես որ Վանեցյան, հանցագործության մասին տեղյակ լինելն ու անմիջապես չբարձրաձայնելը օրենքով է պատասխանատվություն ենթադրում: Ու դա ես չէ, որ քեզ պետք է ասեմ: Պատրաստ եղիր ու վեշ-մեշոկդ կապիր: Հանրությունը քո խաղալիքը չէ: Սա քեզ ի պատասխան, եթե ճիշտ ես ասում, որ եղել է հանցագործություն:

Իսկ եթե շանտաժ ես անում, այն էլ ցածրորակ շանտաժ, ապա մնում է համոզվել, որ ընդամենը շանտաժի մեջ հմուտ կագեբեյշնիկ ես: Իսկ շանտաժը նույնպես օրենքի առջև պատասխանատվություն է ենթադրում: Այնպես որ երկու դեպքում էլ վեշ-մեշոկ կապելու գործ է առաջանում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES