Շագանակը կենցաղում օգտագործելու անհավանական եղանակներ. երանի այս մասին շուտ իմանայի

Ինչպե՞ս օգտագործել շագանակը

Աշունն առիթ չէ մելանխոլիայի գիրկն ընկնելու համար։ Ի վերջո, յուրաքանչյուր սեզոն ունի իր առավելությունները։ Ոտքերի տակ անչափ ու սահման շագանակներն առիթ են տալիս, որ ևս մեկ անգամ զբոսանքի դուրս գաս և մաքուր օդ շնչել՝ չմոռանալով մեծ զամբյուղ վերցնել։

Ի՞նչ անել շագանակով

1․ Ատամների մաքրում

Շագանակից պատրաստված մածուկով հնարավոր է ոչ միայն թարմեցնել լնդերը, բայց նաև մեկ երանգով սպիտակեցնել ատամները։ Պարզապես անհրաժեշտ է կեղևազրկել շագանակը, չորացնել կեղևի սպիտակ հատվածը և ալյուրի հետ աղալ։ բերանի խոռոչի հիգիենայի համարմախատեսվախ բնական միջոցը պատրաստ է։

2․ Լոգանք ընդունելու համար

Շագանակից պատրաստված փոշուց1 ճ/ գ լցրու 0,5 լ ջրի մեջ և թող գիշերը մնա։ Հաջորդ օրը կաթսան դիր կրակին, եռալուց հետո լցրու վաննայի մեջ։ Այս միջոցը բարելավում է արյան շրջանառությունը, տոնուս է հաղորդում մաշկին և երիտասարդեցնում է։

3․ Լվացք

Ձիու շագանակի փոշին սպիտակեղենը լվանալու հիանալի միջոց է, ինչպես լվացքի ընկույզները։ Հաճելի բույր ունի և ձեռքերին խնամք է հաղորդում։

4․ Մազերի լվացման միջոց

Դու կզարմանաս, բայց մազերը շագանակի փոշիով լվանալուց ընդամենը մեկ ամիս անց, գլխամաշկի ճարպագեղձերի աշխատանքը սկսում է կարգավորվել, դադարում է մազաթափությունը և մազը սկսում է ավելի արագ աճել։

5․ Դեմքի համար

Խառնիր 2 ճ/գ շագանակի փոշին քիչ քանակությամբ ջրին, այնպես, որ շատ ջրիկ չլինի․ տարածիր մաշկին, թող 10 րոպե, այնուհետև տաք ջրով լավ լվա դեմքը։

6․ Լոգանքի համար

Եթե շագանակի փոշին կարող ենք օգտագործել ատամների սպիտակեցման, մազերի, դեմքի խնամքի համար, լվացքի համար, ապա ինչու չենք կարող օգտագործել նաև որպես լոգանքի գել։ Պատրաստիր հեղուկը, իսկ բուրմունք ստանալու համար, կարող ես մի քանի կաթիլ քո սիրելի եթերային յուղերից ավելացնել։

7․ Սննդի մեջ

Սննդի մեջ կարելի է օգտագործել միայն ուտելի շագանակ, ինչը ձիու շագանակին չի վերաբերում։ Այն կարող ես տապակել, եփեել, իսկ աղացած շագանակը երբեմն փոխարինում է նաև սուրճին։

8. Աֆիդների դեմ

10 ճ/գ ձիու շագանակի փոշին լցրու կաթսայի մեջ, ավելացրու միևնույն քանակությամբ ջուր և թող 20 րոպե եփվի։ Սառելուց հետո քամիր և դատարկիր շշի մեջ։

9 Մերսման համար

Ձիու շագանակ – անփոխարինելի հումք՝ մերսման խառնուրդներ պատրաստելիս։ Հիմնականում օգտակար է նրանց համար, ովքեր տառապում են երակների հիվանդությամբ, ռադիկուլիտով, արթրիտով։

10 Ցեցի դեմ պայքարի միջոց
Շագանակներով պարկերը կարող ես դնել դարակներում, պահարաններում, այն կվախեցնի ցեց – թիթեռնիկներին։ Չմոռանաս խոհանոցի պահարանների մասին, մի քանի պարկ էլ այնտեղ կտեղավորես։

Շագանակն իսկապես ազդեցիկ միջոց է հանդիսանում։ Իսկ խշխշացող տերևների մեջ դրանց որոնումը երեխաների հետ, իսկական զվարճանքի կարող է վերածվել։ Կարծես արդեն գիտեմ՝ այս երեկո ինչով եմ զբաղվելու:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES