Նիկոլ Փաշինյանի հրահանգը Ամանորի վերաբերյալ

Մոտենում է Ամանորը, ու շատերը մտածում են, թե որտեղ են այն անցկացնելու և ինչպես։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցը արդեն լուծել է պաշտոնյաների համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել բոլոր պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Դա վերաբերում է և՛ պաշտոնյաներին, և՛ պատգամավորներին»,– նշում է պարբերականը։

«Հրապարակը» նաև հիշեցնում է, որ անցած տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով զրկվեցին պաշտոնից, և ենթադրում, որ այս տարի վարչապետի հրահանգը չկատարել ոչ մեկը չի համարձակվի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES