«Նիկոլը իր բոլոր թերություններով հանդերձ՝ հայկական է, իր մեջ հայերեն լեզուն է, իր մեջ Տիգրան ու Նժդեհ կա, Միշիկը․․․»․ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Միշիկին ոչ միայն պետք է մերժել որպես նախկին իշխանավոր , նաև ու հիմնականում պետք է մերժել նրա կենսակերպը ու կյանքում հաջողությունների հասնելու ընկալումները։

Սովետական ռայկոմականի կեղծ ինԾիլիգենտության տակ միշտ էլ թաքնված է եղել գող, քծնող, խառնակիչ կերպար, և հենց այդ կեղծ ինԾիլիգենտությունն է, որ ստալինյան ժամանակներից մինչև այսօր խմում է իրական հայկականության արյունը։

Նրանք մեզ նման չեն, նրանք հայկական չեն, նրանց մեջ չկա Տիգրան Մեծ ու Լևոն Բ Մեծագործ, Նժդեհ ու Զատիկյան, նրանց գաղափարական հայրենիքը Հայաստանը չէ, նրանք Հայաստանում ապրելով՝ չեն մտածում հայերեն…

Ու այս տեսակով էլ, Նիկոլի հետ են համեմատվում։ Լսե‘ք, դուք երբեք չեք կարող Նիկոլին հասկանալ, որովհետև Նիկոլը իր բոլոր թերություններով հանդերձ՝ հայկական է, իր մեջ հայերեն լեզուն է, իր մեջ Տիգրան ու Նժդեհ կա, ինքը սեփական զգացմունքերի ու կամքի վրա է կառուցել սեփական կյանքը, անմեղ աչքերով:

Վովա պապին չի սցենարել իր զավակի համար քծնողի կյանք։ Նիկոլը անցել է փշոտ ճանապարհ, որովհետև ինքը քաղաքականության մեջ չի հայտնվել աներ հայրիկի ու հարուստ պապայի գողացած փողերի ու վայ հնարավորությունների վրա ցատկելով։

Նիկոլին մենք կքննադատենք, կնախատենք, կբարկանանք, որվեհետ մերն է, իսկ ձեզ չենք կարող նույնը անել, ձեզ պետք է միշտ մերժել, որովհետև դուք չեք եղել ու երբեք էլ չեք լինի մերը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES