-Մտերիմներս ասում էին, որ ամուսնանալուց հետո հեքիաթը կվերջանա․․․ սակայն ես Թաթուլին սիրահարվեցի ամուսնությունից հետո… Թաթուլը իմ կյանքի առանցքն էր, իմ ապրելու իմաստը…

-Մտերիմներս ասում էին, որ ամուսնանալուց հետո հեքիաթը կվերջանա․․․ սակայն եԵս Թաթուլին սիրահարվեցի ամուսնությունից հետո… Թաթուլը իմ կյանքի առանցքն էր, իմ ապրելու իմաստը… 

Գայանե Պողոսյանը գրում է. Ես այլ պատմություններ էի որոնում: Ես պետք վ գրեի հետախուզական ջոկի հրամանատար Թաթուլ Հակոբյանի քաջագործությունների մասին… սակայն պետք է ներկայացնեմ ամենագեղեցիկ սիրո մի պատմություն։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ Թաթուլի կինը՝

Անահիտը: -Մտերիմներս ասում էին, որ ամուսնանալուց հետո հեքիաթը կվերջանա, մանավանդ՝ Թաթուլն արդեն ծառայության էր անցել հայկական բանակում և մշտապես զբաղված էր: Սակայն եղավ հակառակը. իսկական հեքիաթը սկսվեց ամուսնությունից հետո: Ես Թաթուլի հետ ապրեցի անհավանական երջանկության 3 տարիներ՝

լցված սիրով, ուշադրությամբ, հոգատարությամբ, ծաղիկներով, անակնկալներով… Նա ինձ էսպես էր դիմում՝ իմ աղջիկ, և իմ կյանքը դարձնում էր չքնաղ երազ: Երբ ասում էր՝ հագնվի, գալիս եմ, գիտեի, որ ինչ-որ տեղ ենք գնալու, սրճարան, ռեստորան, այգի կամ որևէ քաղաք… Ես Թաթուլին սիրահարվեցի ամուսնությունից հետո… Թաթուլը իմ կյանքի առանցքն

էր, իմ ապրելու իմաստը… …Պատ երազմից մի քանի օր առաջ Թաթուլին առաջին անգամ արձակուրդ տվեցին, և նա որոշեց իրականացնել իր երազանքը: Սեպտեմբերի տասնիննին ես, Թաթուլն ու Մոնթեն մոտ մեկ շաբաթ շրջեցինք ՀՀ-ով մեկ, եղանք տարբեր վայրերում, օրը մի հյուրանոցում էինք գիշերում: Մենք էնքան երջանիկ էինք, այնքա՜ն

անսահման էր մեր ուրախությունը, որ ես, անկախ իմ կամքից,մի օր ասացի՝ էս երջանկությունը այնքան մեծ է, որ մեկնումեկիս կուլ է տալու: անգամ արտասվեցի … Սեպտեմբերի քսանվեցին Թաթուլին տագ նապով կանչեցին զո րամաս: Հաջորդ օրը ես համացանցից տեղեկացա,

որ պատ երազմ է սկսվել…Երբ տղաս ամեն քայլափոխի զգա հոր պակասությունը, ես այդ բացը կլրացնեմ անսահման հպարտությամբ: Ես կսովորեցնեմ տղայիս, որ իր հայրը ամենալավ հայրն էր աշխարհում, և այն պատիվը, որ թողել է մեզ, ոչինչի հետ չես համեմատի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES