Միայն նրանք Նիկոլի ստերը հալած յուղի պես կընունդեն, որոնք երբևէ չեն ծառայել առաջնագծում. Հայկ Նազարյան

Երբ 7 ամիս կամավոր ծառայեցի Հայոց Բանակում (5 ամիս դիրքերում ու 2 ամիս զորամասում որպես պայմանագրային զինծառայող), երբևէ խնդիր չունեցա սննդի հետ, անկախ նրանից, որ ծառայում էի ամենավատ վիճակում գտնվող դիրքերից մեկում:

Հետևաբար զավեշտալի է Նիկոլի համոզելու փորձերը, որ ուտելիքը շատացնելով (որը չեմ ընդունում, քանի որ զորամասը պետք է մնա զորամաս, և ոչ թե վերածվի բուֆետի) իբր թե բարելավում է մեր բանակը:

Միայն նրանք նրա ստերը հալած յուղի պես կըունդեն, որոնք երբևէ չեն ծառայել առաջնագծում: Մեր գլխավոր խնդիրները մարդկային պակասությունն է, հոսանք ու հոսող ջուր չունենալը, ոչ-ասֆալտապատած խրամատները, անորակ համազգեստները և այլն:

Եթե նա ճշմարիտ ու ազնիվ մարդ լիներ, իրեն գովազդելու ու շոու ստեղծելու փոխարեն, բոլորին ցույց կտար, թե ինչպես է լուծվում այդ նշած խնդիրները և իրապես բարեփոխվում մեր դիրքերի և առհասարակ մեր Զինված Ուժերի վիճակը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES