Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը

Թավշյա հեղափոխությունից հետո անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են հեռացված կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված անձինք խոսում ավանդական, ազգային արժեքներից, ազդարարում դրանց սպառնացող վտանգների մասին։ Մերժված Ս․ Սարգսյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված երեկվա «ուղերձներն» այս մարտավարության վառ օրինակն էին։

Կոռուպցիոն համակարգեր ստեղծած ու հովանավորած, ընտրակաշառքի միջոցով մի ամբողջ ժողովրդի շղթայած, ընտանիքներով հարստացած, ազատ մամուլ ճնշած, առած, դրանով տարիներ շարունակ հանրությանը աղբ ու մանիպուլյացիա մատուցած, արտագաղթի արդյունքում երկիրն ամայացրած անձինք խոսում են ազգային, ավանդական արժեքներից։ Ինչու են խոսում՝ որովհետև ուրիշ ասելու բան չունեն։

Սա, երեսպաշտության գագաթնակետն է, բարեկամներ։

Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը։

Վերադարձ հնին չի լինելու, գաղջը վերջացել է, ազատ ու ժողովրդավարական Հայաստանը շարժվելու է առաջ։

Ruben Rubinyan

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES