Հայկական շոու բիզնեսի ամենացանկալի հարսնացուներից մեկի՝ Մերի Երեմյանի նոր լուսանկարները, որոնք խենթացրել են երկրպագուներին

Քչերը գիտեն, որ Մերի Երեմյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Սակայն այժմ նա իր մասնագիտությամբ չի զբաղվում, քանի որ տարիների ընթացքում հասկացել է, որ դա իր ակտիվ բնավորությանը այդքան էլ չի համապատասխանում և փոխել է աշխատանքային ոլորտը:

Այժմ գեղեցկուհին հանդես է գալիս Շանթ ՀԸ հեռարձակվող «Երկուսով» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Լիլիի կերպարը:

Մերին շնորհիվ իր բնական և առանձնահատուկ գեղեցկության, կարճ ժամանակահատվածում դարձել է հեռուստադիտողների սիրելի դերասանուհիներից մեկը: Ինստագրամում նա ունի ավելի քան 70.000 հետևորդ, որոնց հետ նա հաճախ կիսվում է իր յուրօրինակ լուսանկարներով:

Հավանաբար այսչափ մեծ քանակի հետևորդներ ունենալու պատճառներից մեկն այն է, որ Մերիի չի սիրում կեղծել իր լուսանկարները և մշտապես ներկայանում է այնպես, ինչպիսին, որ կա:

Մերին սիրում է ընթերցանությամբ զբաղվել: Նա իր սակավաթիվ հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր օրը, որպես կանոն, ավարտվում է ընթերցանությամբ: Նշել է, որ եթե անգամ շատ հոգնած է լինում, մի քանի էջ ընթերցելը իր համար պարտադիր է:

Մենք դա հասկանում ենք նաև ինստագրամի իր էջից, որի story բաժնում Մերին պարբերաբար հրապարակում է այն գրքերը, որոնք որ նա ընթերցում է: Այս օրերին դերասանուհին Սարոյան է ընթերցում…

Դերասանուհու անձնական կյանքի մասին ինֆորմացիան փակ է, հայտնի չէ, արդյո՞ք զբաղված է նրա սիրտը, թե ոչ: Եվ հենց այդ հանգամանքն էլ շատ հաճախ առիթ է հանդիսանում, որ այս կամ այն դերասանի հետ, որոնց հետ նա հանդես է գալիս նույն նախագծերում, սիրավեպ վերագրվի:

Բնական հմայչություն + տաղանդ + համեստություն. ահա այն բաղադրատոմսը, որի շնորհիվ Մերի Երեմյանը վայելում է հեռուստադիտողների և իր երկրպագուների սերն ու հարգանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES