Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
Նիստում ընդունվել է ԱՊՀ պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը:
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ:
Հավելենք, որ աննկատ չանցավ նաև Իլհամ Ալիևի սկանդալային հայտարարությունները Նժդեհի մասին: Ինչի հետևենքով վերջինս շատ զղաց խոսալու իր ունակության համար, քանի որ ՀՀ վարչապետը ցույց տվեղ Ադրբեջանի նախագահին իր իսկական տեղը:
Բնականաբար մեծ աղմուկ առաջացավ այդ ելույթներից հետո, և օրեր շարունակ քննարկեց թե Ալիևի հիմարության աստիճանը ու թե Փաշինյանի դիվանագիտական ու ճիշտ արձագանքը:
Այսօր նոր տեղեկություն ստացվեց այդ դեպքի կուլիսային որոշ դրվագների հետ կապված:
Պարզում է, որ ԱՊՀ երկների ղեկավարների նիտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը կարճ զրուց է ունեցել Ադրբեջանից ժամանած պատվիրակության հետ և հորդորել ավելի զգույշ լինել:
Բացի այդ, իր ռուս գործնընկերներին կես կատակ կես լուրջ ասել է, որ ինքը Նիկոլից չէր սպասում նման արագ ու կտրուկ արձագանք, մենք բոլորս ապշել էինք այդ ելույթից: