«Մեծացել ես, գեշացել ես, պառավել ես»․ Արմինկայի պատասխանը իր հասցեին չարախոսող մարդկանց

«Մեծացել ես, գեշացել ես, պառավել ես․․․»։ Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում և դիմել այն օգտատերերին, ովքեր չարախոսում են իր լուսանկարների մեկնաբանությունների բաժնում։

Նա գրել է․

«Մեծացել ես, գեշացել ես, պառավել ես… Իսկ ես երբեք չեմ ձգտում լինել «կատարյալ», ես իրական մարդ եմ, ոչ թե՝ մոմե դեմքով #ITGIRL:

Այո, ես մեծանում եմ՝ շատ հանգիստ ընդունելով այդ փաստը: Ես ներդաշնակ եմ իմ տարիքի հետ: 46 տարեկանում դեմքիս վրա չունեմ ոչ մի գրամ ֆիլլեր: Ես 19 տարեկանից բեմում եմ, հետևաբար, հաճախ լինում եմ շպարով:

Ես չունեմ կատարյալ մաշկ ու մարմին, բայց դա ինձ չի խանգարում ապրել լիարժեք կյանքով և ուրախանալ ամենաչնչին բաների համար: Ինչևէ, այս նկարի վրա չկա ոչ մի ֆիլտր, միայն բնական լույս»,- գրել է Արմինկան լուսանկարի մեկնաբանության դաշտում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES