Մարինացված թթու վարունգի արտասովոր համեղ բաղադրատոմս

Թթուն շատ համեղ է, բայց պատրաստելը երկար և բարդ գործընթաց է։ Մինչև ստերիլիզացնում ես բանկաները, եռացնում ես․․․

Այդ պատճառով, քեզ կառաջարկենք մի բաղադրատոմս, որպեսզի այդ ամենից խուսափես։ Բայց շատ համեղ է ստացվում, թթու վարունգներ, որ երկար մնում են։ Իսկ պատրաստման համար միայն բնական բաղադրիչներ են անհրաժեշտ։ Նորարարություն խոհանոցում։

Բաղադրիչներ

  • 1 կգ վարունգ, 2 կապ սամիթ, 3 ծովաբողկ,
  • 3 կաղնու տերև, 2 բալի տերև, 2 սև հաղարջի տերև,
  • 3 լավրովի տերև, 6 հատ սև բիբար, 3 գազարի ձողիկներ,
  • 1 գլուխ սխտոր, 1 պտղունց կծու բիբար,
  • 4 ճ.գ աղ, 2 ճ.գ մանանեխ

Պատրաատման եղանակը

3-լիտրանոց բանկայի մեջ լցրեք խոտերը, համեմունքները, բիբարը և սխտորը:

Հետո խիտ տեղավորիր վարունգները։ Աշխատիր նույն միջին չափերի վարունգներ ընտրել։

Պատրաստենք թթվի ջուրը։ 2 լիտր եռացրած ջուր, 4 ճաշի գդալ քարի աղով։ Եռացեղ ջրի մեջ լցրու վարունգները։

Որպեսզի բանկան չկոտրվի, ներսում մետաղական գդալ դիր այնպես, որ այն կպնի բանկայի երկու կողմերին։ Ռեզինե կափարիչով փակիր և երկու օր թող մնա։

Ընթացքում կառաջանա փրփուր, որը պետք է հանեք։ Երկու օր անց, ավելացրու մանանեխը։ Նորից փակիր բերանը, լավ խառնիր, որպեսզի մանանեխը խառնվի թթվի ջրին և սպասիր ևս 6 ժամ։

Ժամանակը լրանալուց հետո, լցրու թթվի ջուրը կաթսայի մեջ և 5 րոպե եռացրու։ Եվ նորից նույն ձևով լցրու վարունգները։ Դրանից հետո արդեն կարող ես փակել։

Այս համեղ բաղադրատոմսն արդեն փորձված է։ Ամբողջ ձմեռ մնում է, իսկ եթե պահեք սառը տեղում՝ անգամ երկու ձմեռ, և համը բոլորովին չի փոխում։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES