Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները:
Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթեւ արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
Ընդհանուր առմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:
«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլ» -ի եւ իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce & Gabana, Dainese եւ այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ:
Երեւանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլ» -ը համագործակցում է նաեւ Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին եւս արտահանվելու է արտերկիր:
2020 թվականին «Ալեքս տեքստիլ» -ը նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի եւ սրբիչի արտադրություն, ինչպես նաեւ եւս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել եւս 1500 նոր աշխատատեղ:
Եվ ահա, համացանցում բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել այս առիթով: Շատերը դրական են գնահատում այս այցը, բայց նաև կան մարդիկ, ում համար սա անընդունելի քայլ է:
Հայտնի հեղափոխական ակտիվիստ Արամ Մանուկյանը իր էջում տեղադրել է հետևյալ լուսանկարը ու մակագրել. «Նորմալա, չեմ զարմանում էս տեսարանից»:
Մեկնաբանություններում էլ ավելացրել.