«Մայրիկ, ես քեզ շատ եմ սիրում: Ես մահանում եմ, քանի որ չեմ կարող շնչել».

Բրիտանիայի Էսեքս քաղաքում բեռնատար մեքենայում մահացած 39 մարդիկ մահից առաջ հաղորդագրություններ են գրել իրենց ընտանիքներին՝ գրում է BBC-ն:

Հայտնի է, որ դիակների մեջ քննիչները նճանաչել են Չինաստանի և Վիետնամի քաղաքացիների:

Զոհերից մեկը՝ 26-ամյա վիետնամցի մի տղա, իր ընտանիքին գրել է, որ իր ճանապարհորդությունը արտերկրում անհաջող էր:

«Մայրիկ, ես քեզ շատ եմ սիրում: Ես մահանում եմ, քանի որ չեմ կարող շնչել», – ասել է տղան:

«Քույրս անհետացավ հոկտեմբերի 23-ին: Նա ճանապարհվել էր Վիետնամից Բրիտանիա: Մենք չենք կարող կապվել նրա հետ: Մենք վախենում ենք, որ նա այդ բեռնատարի մեջ էր», – ասել է մի աղջկա եղբայր ոստիկանությանը:

Աղջկա եղբայրը նաև ասել է, որ իր քույրը 38 հազար դոլար է վճարել Մեծ Բրիտանիա տեղափոխվելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES