Մայրը որդու համար Արթուր Ալեքսանյանի նկարով ծննդյան տորթ պատվիրեց. ծիծաղից կթուլանաք, երբ տեսնեք, թե իրականում ում նկարով էին պատրաստել այն

Ֆեյսբուքայն օգտատերերից մեկը շատ ծիծաղելի դեպք է ներկայացրել։

Մեկն իր տղայի՝ Մուշեղի 10-ամյակի առթիվ հայտնի սուպերմարկետներից մեկում (անունը չի նշում չգովազդելու համար, բայց կարծում է՝ կկռահեք) պատվիրում է տորթ՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկարով։

Տորթը վերցնելու պահին տեսնում է, որ դրա վրա ոչ թե Արթուր Ալեքսանյանն է պատկերված, այլ․․․ Սամվել Ալեքսանյանը։

Ինչպես նշում է հեղինակը, ենթադրաբար, այդ խմորեղենի գործարանում մեկ հոգի չի աշխատում, ու ամենազավեշտալին, որ բոլորի համար Հիսուսից հետո երկրորդ մարդու նկարը 10-ամյա տղայի տորթի վրա տրամաբանական է։

Մուշեղ ջան, շնորհավոր ծնունդդ։

Աղբյուր` Info Jamanc

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES