«Մամաներին ասում եք՝ երեխան մահացել է, բայց գնում եք մանկական բաժանմունք, նորածնի լացն եք լսում». Հայկուհի Խաչատրյան

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուզաննա Քեհյաʹն, քթերից գալն ու Աստծուն հատուցելը գիտե՞ք որն է, ձեր ներկայիս վիճակը, որում դուք հայտնվել էք, էն որ գիշերը քնելուց դատական պրոցես, լիքը անմեղ մանկան ճիչեր, մայրական գերբնական աղաղակներ եք լսում, էն որ ամեն տուժողի ի հայտ գալուց բերանդ դառը լեղի ա լցվում, էն որ սիրտդ 10000֊ի տակ թպրտում ա, էն որ չգիտես՝ վաղը քեզ հետ ինչ է կատարվելու, էն որ չգիտես՝ հետդ «օրթախներից» ով քեզ կդավաճանի, որ ինքը ջրից չոր դուրս գա, էն որ գերլարված ուղեղիդ ոչ ադեկվատ աշխատանքին զուգահեռ ոչ ադեկվատ հայտարարություններ ու իրականությունից հեռո փաստեր եք կարում ինքներդ ձեր վրա՝ բարդացնելով ձեր փրկվելու շանսը, էն միլիարդավոր վաճառված երեխաների լացի ձայնը է՜, էն որ մամաներին ասում եք մահացելա, բայց գնում եք մանկական բաժանմունք նորածնի լացն եք լսում, ով ասում ա «մա֊մա֊մա֊մա», երբևէ էս բառերի գծերը վերացրել ե՞ք, երբևէ հասկացել ե՞ք, որ էդ անմեղ արարածը մամա է ասում…

Էն որ ծնողին ասում եք, թե երեխան մահացել է, այ էդ տանջալլուկ դեմքերը որ աչքիդ առաջ են գալիս, այ հենց էտ Աստծո դատաստանի մի մասն է…

Էն որ ձեռքներդ բարձրանում է Աստծո ստեղծագործությունների վրա, դրա համար մի օր ձեր սեփական միս ու արյունով եք վճարելու:

Տիկիʹն, ձեր մեղքերի հատորյակները էջ առ էջ ձեր դիմացն է, ու դուք դրանից ազատվելու, խուսափելու ճանապարհը չեք գտնում այլևս…

Այ դա էլ Աստծո դատաստանի մի ուրիշ մաս է:

Մնացածը՝ ԱՍՏՎԱԾ ձեզ դատավոր… Աստծո գործերը անքննելի են»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES