Ճիշտ ամուսնության կանոններից է առատաձեռնությունը. Երջանիկ հարաբերությունների 16 կանոն

XXI դարում ամուսնալուծությունների թիվը գնալով շատանում է։ Մարդիկ ամուսնանում են, մի քանի տարի միասին ապրում, հետո որոշում ամուսնալուծվել։ Բայց ոչ միշտ է հանգիստ ընթանում այդ գործընթացը։ Ամուսնալածություններն ուղեկցվում են սկանդալներով։ Երեխաների խնամակալություն, ունեցվածքի բաժանում և դատական այլ հարցեր։ Այս ամենի խուսափելը շատ հեշտ է։ Պարզապես սկսեք այլ կերպ ընդունել ամուսնությունը՝ միասին։

Մենք կներկայացնենք հայտնի մարդկանց 16 թևավոր խոսք ամուսնության մասին և թե ինչպես ճիշտ ապրել։

«Երջանիկ ամուսնությունն այն չէ, որ դուք ապրում եք կատարյալ մարդու հետ: Ի վերջո, կարևորն այն է, որ երկուսդ էլ բավականաչափ հասուն եք, որպեսզի չկենտրոնանաք այնպիսի մանրուքների վրա, ինչպիսիք են թերությունները», — Ֆոն Վիվեր

«Ամուսնությունը հաստատ չի կարող ձեզ երջանկացնել։Միայն դուք կարող եք հասնել դրան!» — Լես և Լեսլի Պերոտներ։

«Հաջողակ ամուսնությունը երկու անձերի մարդկանց միությունը չէ։ Այլ երկու սովորական մարդկանց, ովքեր կարողանում են արժանապատվորեն ներել», — Դարլին Շախտ

«Ամուսնությունը հաջողված է լինում, եթե կարողանում եք ձեր ամուսնու համար լինել ընկեր, այլ ոչ թե պարզապես կողակից», — Բերնետ Բրիկեր

«Ամուսնությունը ոչ թե գոյական է, այլ՝ բայ։ Դուք չեք կարող հենց այնպես ձեռք բերել այն։ Այն պետք է վաստակել։ Այն իսկական սիրո արտահայտումն է»,- Բարբարա դե Անջելիս

«Վատագույն բանը, որ մարդ կարող է անել հարաբերություններում իր զգացմունքներն արտահայտելու անվճռականությունն է։ Շատ կարևոր է ասել զուգընկերոջը, որ սիրում եք նրան ճիշտ ժամանակին», — Օռլանդո Բատիստա

«Ամուսնությունը լավ գինու նման է, որը տարիների ընթացքում ավելի լավն է դառնում», — անհայտ հեղինակ

«Ձեր ամուսինը ձեր մեջ ամենաշատը գնահատում է այն, թե ինպես եք ինքներդ ձեր մասին հոգում։ Դա մտերիմ մարդու զգացմունքների յուրահատուկ արտահայտման ձև է », — Սթորմի Օմարտյան

«Ամուսնությունը նման է մշակութային իրադարձության, որը ներկայում կապում է մարդկանց, ովքեր անցյալից են գալիս։ Եվ երբ զույգը միասին է ապրում, երկուսով նայում են դեպի պայծառ ապագան», — Դիանա Ֆրոլով

«Հաճելի է ապրել այսօր՝ առանց վաղվա մասին մտածելու։Եթե վաղը գա, դուք հերթական անգամ օրը երջանիկ ապրելու հնարավորություն կունենաք», — Մաքս Լուկադո

«Այն հարաբերություններում, որտեղ զույգը գնահատում է մեկմեկու լավ հատկանիշները, միշտ սերը կապրի։ Այն մարդկանց ազատում է ավելորդ մտքերից», —Լես և Լեսլի Պերոտներ

«Ճիշտ ամուսնությունը առատաձեռնության մրցույթ է», — Դիանա Սոյեր

«Որքան շատ նորարարություն եք մտցնում ամուսնության մեջ, այնքան արժեքավոր է այն դառնում», — Էմի Գրանտ

«Օրինակ, եթե դուք կազմեք զուգընկերոջ 10 թերությունների ցուցակը և ներեք յուրաքանչյուր 9-ը հանուն ամուսնության, դա կօգնի ամրապնդել այն:», — Ջեյ և Ջի Մերֆիներ

«Ամուսնությունը ներառում է շատ փոքրիկ և հազիվ նկատելի մանրուքներ, որոնց վրա այն հաճախ հիմնվում է: Եվ դրանցից էլ ծնվում է ուժեղ», — Սոնյա Շաադ

«Ամուսնությունը արծես մեծ տուն լինի, որտեղ երբեմն վառվում են էլեկտրական լամպերը, և եթե պտտեք դրանք, ձեր անձնական կյանքը նորովի կսկսի փայլել», — անհայտ հեղինակ:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES