Ձեր հետ միասին փորձում եք կործանել ձեր ընտանիքի վերջին անդամին, մի համոզեք մարդկանց` իբր դուք հաղթելու եք, այլ ապաշխարհեք , հայ ժողովուրդը շատ ներողամիտ է

Գարիկ Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է`

Ձեր հետ միասին փորձում եք կործանել ձեր ընտանիքի վերջին անդամին, մի համոզեք մարդկանց` իբր դուք հաղթելու եք, այլ ապաշխարհեք, հայ ժողովուրդը շատ ներողամիտ է:

Ընդամենը երկու տարի առաջ ՀՀ-ի «ամենաուժեղ ու զիլ տղերքից» ում հանդեպ գործ հարուցվեց` նվնվալով , կզմստալով ու հետույքները գետնին քսելով այս կողմ այն կողմ են վազում, էլ չգիտեն ումից օգնություն խնդրեն:

Մեկը թաքնվում է ընտանիքի հետեւը, մյուսը` կեղծ կոչման, մյուսը` կեղծ հիվանդության, մյուսը` տկարության, մյուսը ` իր մասնագիտության, լա’վ, քանի կար բոլորդ գելխեղդ էիք, էս ի՞նչ եղավ ձեզ, մեջներդ մեկը չկա համարձակություն ունենա ու ասի. տղե’րք, սխալվել ենք, տվեք մեզ օրենքի դատին, ես պատրաստ եմ պատասխան տալու, հայցում են ժողովրդի ներողամտությունը:

Ո՞վ եք դուք ընդհանրապես, իսկ ձեզ սատարողների նեղ շրջանակը` մեկը մեկից բեջուռա ու հանցագործ կերպարներ, լավ գոնե էլ մի կատաղեցրեք այս ժողովրդին, դուք միեւնույն է չեք խուսափելու պատժից, ինչքան շուտ դատվեք, այնքան շուտ կվերջանա այս ամեն ինչը, ձեր հետ միասին փորձում եք կործանել ձեր ընտանիքի վերջին անդամին, հարազատին` ներքաշելով նրանց ձեր կեղտոտ խաղերի մեջ, համարձակություն ունեցեք , մի համոզեք մարդկանց` իբր դուք հաղթելու եք, այլ` ապաշխարհեք, հայ ժողովուրդը շատ ներողամիտ է , գուցե մի 10 տարի հետո էլ ձեզ չհիշենք:

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, իսկ եթե ներկա օրենքը թույլ չի տալիս ` ըստ արժանվույն այն կազմակերպելու, կգրվեն ու կմշակվեն նոր օրենքներ, որ ոչ ոք այլեւս իրավունք չունենա խաղալու ազգի ճակատագրի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES