ՀՐԱՇՔ ԼՈՒՐ. Որքա՞ն կբարձրանա կենսաթոշակը հունվարի 1-ից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում իրականացվող ծրագրերի գծով նախատեսվել 492.5 մլդ դրամ, որը գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը 10.8%-ով կամ 47.9 մլդ դրամով:

Նախատեսվող աճի հիմնական ուղղություններից է կենսաթոշակների բարձրացումը: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների շրջանակում նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Մասնավորապես՝ նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել`

• նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),

• աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),

• աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն)

• ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն)

Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկենսաթոշակառուների, 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES