Արարատ Միրզոյանը գրում է ՝
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ քվեարկեց Հայոց ցեղասպանության հիշատակման և ճանաչման մասին 296 բանաձևի ընդունման օգտին:
Այս բանձևի ընդունումը պատմական քայլ է և հարգանքի տուրք` ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների նկատմամբ իրենց հավատարմությունը և առաջատար դերը, կարևոր ներդրում կատարեցին` ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:
Շնորհակալութնուն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի կողմից հայ ժողովրդի հանդեպ բարեկամության դրսևորման և ժխտողականության դեմ պայքարում արժեքավոր ջանքերի համար։