Հռոմի պապերն ու նրանց կյանքը. 10 հետաքրքիր փաստ

Ինչպես հայտնի է, փառքի հետ միասին գալիս է նաև մեծ պատասխանատվություն։ Պատկերացնու՞մ ես, ինչ են զգում, օրինակ՝ Հռոմի պապերը։  Քահանայապետը ոչ միայն կառավարում է կաթոլիկ եկեղեցին, այլևերկրի վրա Աստծո կուսակալն է։

Պարզվում է, նրանք նույնպես սովորական մարդիկ են, և վերջին 100-ամյակում Հռոմի պապերի մեջ եղել են ինչպես ազնիվ կուսակալներ, այնպես էլ քաղաքագետներ։ Պապերի ինստիտուտն արդեն շատ վաղուց գործում է, որտեղ ուսումնասիրում են պապերի նիստուկացը, սովորույթները։ Այսօր մենք կներկայացնենք մի քանիսը։

Պապերը և լուսանկարները

Առաջին Պապը, որ համարձակվել է լուսանկարվել, Պիյ Х է եղել 1850 թվականին։ Այնուամենայնիվ, նույնիսկ դրանից հետո դեռ շատ երկար ժամանակ եկեղեցին հավանություն չէր տալիս լուսանկարներին՝ նախընտրելով յուղաներկով արված նկարները։

Պապի գահը

Քչերը գիտեն, որ մինչև 1978 թվականը Վատիկանում Հռոմի պապը հատուկ գահի օգնությամբ էր տեղաշարժվում, որը տեղադրված էր պատվանդանի վրա ՝ երկու զուգափայտերով: Աստծո կուսակալին տեղափոխում էր 20 հոգի։ Վերջապես, միայն Հովհաննես Պողոս Երկրորդը հրաժարվեց այն տեղափոխվող գահից, որն ուներ բարդ անուն sedia gestatoria ՝ փոխարինելով այն «պապամոբիլ»-ով:

Ու՞մ կարող են ընտրել Պապ

Թեորիապես, Հռոմի պապ կարող է դառնալ ցանկացած կաթոլիկ տղամարդ։ Իսկ պրակտիկայում Պապ ընտրում են բացառապես կարդինալների ընտանիքներից։ Վերջին անգամ այս կանոնը խախտվել է 1378 թվականին։

Կարո՞ղ է Պապը հրաժարվել գահից

Շատ հազվադեպ են պապերն օգտվում գահից հրաժարվելու հնարավորությունից։  Մինչև Բենեդիկտ XVI-ը, ով մահացավ 2013 թվականին, վերջին անգամ գահից հրաժարվել է Գրիգորի , XII-ը. Դա 1415 թվականի հուլիսի 4-ին էր։

Պապի ընտրությունները

Նոր պապ ընտրելու գործընթացը կարող է մի քանի օրից, մինչև անգամ մի քանի տարի տևել։ Կոնկլլավի կողմից հրավիրված կարդինալների կոլեգիան երկար նիստ է անցկացնում, որի ընթացքում հոգևորականներն իրավունք չունեն լքել Վատիկանը։

Պապ ընտրվում է այն անձը, ում օգտին քվեարկել են հավաքվածների առնվազծ 2/3-ը։

Սև ծուխ, սպիտակ ծուխ …

Մինչ կարդինալների պապընտիր ժողովը շարունակվում է,  շարունակվում է, կարդինալներին թույլատրվում է արտաքին աշխարհի հետ կապվել բացառապես Սիստինի մատուռի ծխնելույզի միջոցով:

Եթե քվեարկության հաջորդ փուլը անհաջող է անցնում, նրանք քվեաթերթիկները այրում են ելքի մոտ սև ծուխ արտադրող քիմիական նյութերի օգնությամբ: Հաջող քվեարկությունը սկսվում է Սիստինի մատուռի վրա սպիտակ ծխի հայտնվելով:

Պապի հետ հանդիպման դրես կոդը

Հռոմի պապի հետ հանդիպման համար գոյություն ունի հատուկ դրես կոդ։  Տղամարդիկ քրմապետին են ներկայանում սև կոստյումով։ Կանայք պարտադիր պետք է կրեն սև ժանյակե զգեստ՝ երկար թևքերով, երկար օձիքով, ինչպես նաև սև շղարշ կրեն։

Վատիկանի գաղտնի ելքերը

Բոլորը գիտեն, որ Վատիկանում շատ են գաղտնի ելքերը։ Դրանցից ամենահայտնին, որը դժվար է արդեն գաղտնի կոչել՝ Պասսետոն է։

Այս ամրոց միջանցքը Վատիկանը կապում է Սուրբ հրեշտակի հռոմեական ամրոցի հետ: Այն կառուցվել է 1277 թվականին։  Եվ սրա միջոցով,  1527 թ.-ին Հռոմի Պապ Կլեմենտ VII-ը, փախավ կայսր Չարլզ V- ի բանակներից:

«Պապամոբիլի»

Հովվապետը սովորաբար հաճախում է բազմամարդ հանդիպումների՝ «պոպամոբիլում» կանգնած: պապը մի քանի նման փոխադրամիջցներ կան, որոնք օգտագործում է կախված իրավիճակներից։

Նրանցից մի քանիսը ամրացված են փամփուշտապաշտպան ապակուց, իսկ մյուսները պարզապես ծառայում են որպես սովորական շարժական հարթակ:

Հրաժեշտ Պավել II պապին

Յոհան Պավել II-ի հուղարկավորությանը ներկա են եղել աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ՝ 4 թագավոր, 5 թագուհի, 70 նախագահներ և վարչապետեր, ինչպես նաև տասնյակ հոգևորականներ։ Միայն այդ օրը Հռոմում ավելի քան 4 միլիոն մարդ է եղել։

Ինչպես տեսնում ես, բավականին բարդ է պապերի աշխարհը։ Բայց այլ կերպ պարզապես հնարավոր չէ ղեկավարել հսկայական կաթոլիկ եկեղեցին։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES