Հունական ձևով կարտոֆիլի պատրաստման գաղտնի բաղադրատոմս

«Հունաստանում ամեն ինչ կա» արտահայտությունը սովորաբար վերաբերում է համեղ և անուծահոտ ուտեստներին։ Անցյալ տարի, երբ մեկնել էի Սանտորինի հանգստանալու, ես ուղղակի սիրահարվեցի հունական խոհանոցին։ Ինձ հատկապես գրավեցին ոչ թե ծովամթերքներն ու աղցանները, այլ կարտոֆիլը։

Թվում էր, թե կարտոֆիլը ջեռոցում սովորական բան է։ Բայց ոչ, ես այդպիսի համ դեռ չէի փորձել։ Ամբողջը սոուսի մեջ է, իսկ բաղադրիչնեչը կարծես իրար համար ստեղծված լինեն, լրացնում են իրար։

Ինչպես պատրաստել կարտոֆիլ ջեռոցում

Խմորի բաղադրիչները

  • 1 կգ կարտոֆիլ, 50 մլ ձիթապտղի ձեթ
  • 1 թ․գ քերած լիմոն, 1 թ․ գ աղ
  • 1 թ․ գ օրեգանո, 3 պճեղ սխտոր, Բիբար ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սկսենք սոուսի պատրաստումից։ Լցրու ձիթապտղի ձեթը, այնուհետև ավելացրու քերած լիմոնը և օրեգանոն։  Մանր կտրատիր սխտորը:

Ձիթապտղի ձեթին ավելացրու սխտոր, աղ, բիբար և լավ խառնիր: Անցնենք կարտոֆիլին։ Այն լվա և մաքրիր։  Երկու կես կտրատիր, հետո դրանք էլ նույնը։

Շարիր կարտոֆիլը տարայի մեջ և վրան լցրու սոուսը, լավ խառնիր, որպեսզի հավասարաչափ լինի։

40-45 րոպե թող մնա ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանի տակ։ Ամեն 15 րոպեն մեկ բացիր ջեռոցը և խառնիր կարտոֆիլը։

Ահա և վերջ, հունական ձևով կարտոֆիլը պատրաստ է: Որպեսզի էլ ավելի համեղ լինի, կարող եք վրան սուս լցնել, օրինակ հունական ցաձիկի։

Բարի ախորժակ։

Ես արդեն երկրորդ անգամ եմ պատրաստում այս շաբաթ։ Շնորհիվ համեմունքների այն հիանալի համ և անուշ բույր ունի։ Իսկ պատրաստելն այնքան հեշտ է և շատ ժամանակ չի խլում։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES