Հիանալի տորթ, որը պատրաստվում է առանց ջեռոցի․ այս բաղադրատոմսից օգտվում եմ արդեն 15 տարի

Տորթ «Սվետլանա»

Եթե շատ եք աշխատում և ազատ ժամանակ քիչ եք ունենում, այդ դեպքում այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ «Սվետլանա» տորթը պատրաստելու համար ո՛չ ժամանակ, ո՛չ ջանքեր չեք վատնելու։

Այս տորթը պատրաստվում է թավայի վրա։ Համաձայնեք, որ շատ հարմար է այդպես։ Պետք չէ սպասել, մինչև ջեռոցում 8 լիստերը կպատրաստվեն։

Բաղադրիչներ

  • Ցորենի ալյուր 3,25 բաժակ, Խտացրած կաթ 400 գ,
  • Սոդա 1 թ/գ, Կաթ 750 մլ, Կարագ 200 գ,
  • Շաքարավազ 1,5 բաժակ, Ձու 2 հատ, Վանիլի փոշի

Պատրաստման եղանակը

1․ Լիստերի համար խառնեք 3 բաժակ ալյուրը և սոդան։ Խմորը պետք է էլաստիկ ստացվի։

2․  Այն բաժանեք 8 հավասար մասերի, Թավայի չափով գրտնակեք և ամեն կողմից 1 րոպե տապակեք։ Հիմա բոլոր լիստերը պետք է հավասարեցնել։ Ավելորդ մասերը կտրեք, բայց դեն մի նետեք։ Դրանք վերջում քերելու ենք տորքի վրա։

3․ Անցնենք կրեմի պատրաստմանը։ Խառնեք 3 բաժակ ալյուր, կաթ, շաքարավազ, ձու և վանիլին։ Խառնուրդը դրեք միջին կրակի վրա և խառնեք, մինչև պնդանա։

4․ Պնդանալուց հետո վերցրեք կրակի վրայից և միանգամից կարագ ավելացրեք։ Լավ խառնեք։

5․ Լիստերը պատեք տաք կրեմով։ Որպեսզի լավ մնա, թողեք սենյակային ջերմաստիճանում 1 ժամ

Շնորհավորում ենք, ձեր հիասքանչ դեսերտը պատրաստ է։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES