Հենց ԴԱ կարող է լինել ձեր երեխայի լացի պատճառը. Իսկ հետևանքներն անդառնալի կարող են լինել

Երիտասարդ ծնողները հաճախ կորցնում են իրենց, երբ չեն կարողանում հասկանալ՝ ինչու է երեխան լալիս։ Երեխան կուշտ է, առողջ, քնել չի ուզում, իսկ տակդիրը հենց նոր են փոխել․ էլ ի՞նչը կարող է անհանգստացնել երեխային։ Նորածինների համար կա մեկ այլ, ավելի վտանգավոր բան՝ մազերը։

Ինչու՞ է լալիս երեխան

Շատ տարօրինակ է սա հնչում, բայց քո մազերը կարող են փաթաթվել երեխայի մատիկներին, ինչը նույնիսկ արյան նորմալ շրջանառությանը կարող է խանգարել։   Դա ոչ միայն անհարմարություն է պատճառում, այլև՝ ցավ, որի պատճառով էլ երեխան սկսում է լաց լինել։

Թվում է, թե սովորական փափուկ մազերը վնաս չեն կարող տալ, իսկ իրականում, դրանք երկար կարող են մնալ ու վնասել երեխային։

Բժիշկները մեծ ուշադրություն են դարձնում այս խնդրին, քանի որ, չնայած, շատ երիտասարդ ծնողներ են հանդիպում սրան, բայց քչերը գիտեն՝ ինչ հետևանքներ կարող է այն ունենալ։ Փոքրիկը միշտ մատիկներով սկսում է խաղալ երկար մազերի հետ և երբեմն էլ քաշելով պոկում է դրանք։

Եվ եթե ծնողներն ուշադիր չլինեն, չվերցնեն պոկված մազերը երեխայի թաթիկից, դրանք կարող են ընկնել նրա թաշկինակի վրա, կամ էլ ոտքերին մնան փաթաթված։

Շատ վտանգավոր է ոտքերի մատիկների հատվածը, քանի որ դրանք հիմնականում փակ են, հատկապես ձմռանը։

Հարկ է ուշադրություն դարձնել նաև՝ արդյոք տակդիրի մեջ մազ չի մնացել, հատկապես եթե տղա երեխա է։

Եթե հաջորդ անգամ երեխան սկսի լաց լինել, սկսիր մազ որոնել նրա մարմնի տարբեր հատվածների վրա։ Հնարավոր է՝ դա է պատճառը։

Իսկ դու արդեն նախկինում բախվե՞լ ես այս խնդրին։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES