Հարգելի Նուարդ, 90-ականների նման գործելաոճը եղել է շեֆիդ քաղաքական հոր՝ ԼՏՊ-ի պրակտիկայում. դու մաստակդ ծամի, ոչ թե ականջ

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Մեդիա դաշտից տեղեկացա, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել հատ-հատ ականջ ծամել:

Այն, որ աննպատակ և անկապ խոսելը շեֆիդ նման դարձրել ես դոգմա և ինչ-որ թեմաների շուրջ ես խոսում, կարծում եմ, անառարկելի է, բայց դու կարո՞ղ է իմանաս, թե ով է ծամել Վան Գոգի ականջը:

Իսկ իրականում, հարգելի Նուարդ, եթե սլաքները տանում ես դեպի Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը, ավելի լավ է՝ քաղաքապետարանում կատարես քո ավագանու պարտականությունները և նախ՝ չխեղաթյուրես պատմությունը, որովհետև նման գործելաոճ եղել է շեֆիդ քաղաքական հոր՝ ԼՏՊ-ի պրակտիկայում, և հետո՝ ավելի լավ է՝ դա թողնես ուժային կառույցներին: Վերջիվերջո, ավագանի ես, դրա համար պետք չէ ամպագոռգոռ մտքեր արտահայտել, երբ չունես փաստեր: Ո՞ւմ ես մեղադրում, Քոչարյանի՞ն: Երևի Ռ. Քոչարյանն է, չէ՞, Մանվել Գրիգորյանին պահում մեկուսացված:

Հայկ Հարությունյանի ցուցմունքները դեռ կհրապարակվեն և շատ սլաքներ կպարզվեն, թե որ ուղղությամբ է պետք տանել: Իշխանության դուք եք և միայն դուք կարող եք կատարել հանցանք և կոծկել դա: Դա եկած է դեռ շեֆիդ քաղաքական հոր ժամանակահատվածից:

Մարության Հայկը ո՞նց ա, դեռ չի վատացե՞լ, որպեսզի գնա, շների բուժման կենտրոնում պառկի: Աղբը մաքրո՞ւմ եք, վերելակները վերանորոգո՞ւմ եք, ձեր խոստումներից ի՞նչ կա:

Արի դու, մաստակդ ծամի, ոչ թե ականջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES