Հատուկ բաղադրատոմսով դդմիկով նուրբ պաշտետ, խավիարի նման, բայց ավելի համեղ

Դդմիկով մածուկ

Նույնիսկ անփորձ խոհարարը, նայելով սեզոնի վերջին դդմիկներին, մտածում է․ «Այդպես էլ սրանցով ոչինչ չպատրաստեցի»։ Նրանց համար, ովքեր դեռ փնտրում են բանջարեղենի պարզ բաղադրատոմսեր, մենք կառաջարկենք դդմիկ պատրաստելու հեշտ միջոց:

Այն շատ նման է դասական խավիարին, բայց պանրով և գազարով։ Դուք կզարմանաք, բայց դա արմատապես փոխում է ուտեստի համը։ Բուտերբրոտների համար մածուկի հիանալի տարբերակ է։

Բաղադրիչներ

  • Դդմիկ 500 գ, Սոխ 1 հատ, Արևածաղկի ձեթ
  • Աղ՝ ըստ ճաշակի, Գազար  1 հատ
  • Պանիր 150 գ, Սամիթ 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1․ Լվացեք դդմիկները, քառակուսիաձև կտրատեք՝ 2սմ, մաքրեք և քերեք գազարը։ Մանր կտրատեք սոխը՝ առանց կեղևի։

2․ Կարագով տաք թավայի մեջ նախ ավելացրեք գազարը, այնուհետև սոխը և տապակեք, մինչև բանջարեղենը կփափկի։ Հետո աավեացրեք դդմիկները և խաշեք ևս 5 րոպե։

3․ Կրակի վրայից վերցրեք բանջարեղենը, թողեք սառչի։ Այդ ընթացքում կտրատեք պանիրը՝ քառակուսիաձև։

4․ Բլենդերով անցկացրեք խաշած դդմիկները, սոխը, գազարը, պանիրը, կանաչին։ Ավելացրեք աղ, մածուկը տեղափոխեք տարայի մեջ։ Մի քանի ժամ թողեք սառնարանում, մինչև ամբողջովին պատրաստ լինելը։

Դդմիկին սովորաբար շատ համեմունքներ չեն ավելացնում, քանի որ այն արդեն իսկ հագեցած է, այդ պատճառով, սխտորը, սև բիբարը և կանաչին բավական են։ Ստացված պաշտետը շատ համեղ է, երբ այն թարմ եք ուտում, այլ ոչ թե պահածոյացնում ձմռան համար։ Եթե սպասվածից մի փոքր ջրիկ լինի, չանհանգստանաք, սառնարանում պանիրը կսառի և մածուկն անհրաժեշտ տեսքը կստանա։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES