Հավի ֆիլեի լավագույն բաղադրատոմսը՝ Անակնկալ…հրաշալի ընթրիք

Այս բաղադրատոմսի մեջ ամեն ինչ անթերի է: Խորհուրդ ենք տալիս պատրաստել այս ուտեստը, քանի որ այն անտարբեր չի թողնի ոչ մեկին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1կգ հավի ֆիլե
  • 5 կարտոֆիլ
  • 3 լոլիկ
  • 200մլ կաթ
  • 2 սոխ
  • 2 ձու
  • 200գ պանիր
  • 3ճ.գ. թթվասեր
  • 3 պճեղ սխտոր
  • 2ճ.գ. ձեթ

Պատրաստման եղանակ.

Հավը կտրատել ոչ մեծ կտորների: Ֆիլեի վրա կաթ լցնել և թողնել, որ մարինացվի մոտ 1 ժամ: Այդպես միսն ավելի հյութեղ և փափուկ կդառնա:

Փայլաթիթեղի մի քանի շերտերից փոքր ֆորմաներ պատրաստել: Ձեթ քսել և դնել ջեռոցի տապակի մեջ:

Մաքրած կարտոֆիլը կտրատել բարակ կտորների: Դնեկ ֆորմաների մեջ, աղ և պղպեղ ցանել:

Մաքրել սոխը և կտրատել կիսալուսնաձև: Սոխը դնել կարտոֆիլի վրա: Հանել հավի միսը և դնել սոխի վրա:

Աղ և պղպեղ ցանել:

Հարել ձուն և թթվասերը: Ստացված խառնուրդը լցնել մսի վրա:

Դնել բարակ կտրատած լոլիկը:

Լոլիկի վրա սխտորի և քերած պանիրի շերտ դնել: Ուղարկել 180 աստիճան տաքացրած ջեռոցը և եփել 40 րոպե:

Պատրաստի ուտեստը զարդարել մանր կտրատած կանաչիով:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES