Հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը. հրաժեշտ տվեք գեղեցկության սրահներում գումարներ վատնելուն

Արդյոք գիտեիք, որ գեղեցկության սրահներում, հենց ժելատին են օգտագործում մեխանիկական դիմակների պատրաստման համար, քանի որ այն իր խտության շնորհիվ ձգում է մաշկը: Գտնվել է մաշկը հավերժ երիտասարդ պահելու դիմակի բաղադրատոմսը:

Ժելատինը դրական ազդեցություն է ունենում մաշկի սպիտակուցների և ամինաթթուների նյութափոխանակության վրա: Ժելատինը հարթեցնում է նուրբ կնճիռները, փափկացնում և սպիտակեցնում է մաշկը, բարելավում է արյան շրջանառությունը:

Խառնեք: 1 թեյի գդալ ժելատին, 100 մլ ջուր, 3 ճաշի գդալ մեղր, 0,5 բաժակ գլիցերին և 1 գ սալիցինաթթու:

Խառնուրդը դրեք տաք ջրի մեջ, մինչև որ համասեռ դառնա:

Ջրի միջից հանեք խառնուրդով տարան և հարեք, որպեսզի ստացվի ժելանման քսուք: Ստացված քսուքն ամեն օր քնելուց երկու ժամ առաջ քսեք դեմքին և թողեք քսան րոպե, որից հետո անձեռոցիկով մաքրեք:

Ստացված քսուքը մեկ ամիս կարող եք օգտագործել: Այն պահեք սառնարանի վերևի դարակում: Ընդհանուր զանգվածից ամեն անգամ վերցրեք այնքան, որքան օգտագործելու ենք, թողեք մի փոքր տաքանա, որից հետո քսեք դեմքին:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES