Հավատացեք, թեկուզ, այս պահին սպառված եմ, հոգեպես շատ ծանր վիճակում եմ, բայց ես թույլ չեմ տա, որ նրանք մարսեն մեզ այսքան դաժան փորձության ենթարկելու և որդուս խլելու համար…

Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Գրում էք, զանգում էք հետաքրքրվում էք, թե ո՞նց կարող էք աջակցել։ Հավատացեք, ես ինքս էլ չգիտեմ ու՞ր գնամ կամ ի՞նչ անեմ ։

Ես միայն ուզում եմ, որ մարմին հայտնաբերեն կամ ինչպես ասում են գոնե հերձած կտորներից դնթ հետազոտություն անեն և ՀՀ ում և ՀՀ ից դուրս, պարզելու համար մեր երեխան է, թե՞ ոչ, իսկ ապա դատական պրոցես, բոլոր մեղավորները պետք է պատժվեն։

Հավատացեք, թեկուզ, այս պահին սպառված եմ, հոգեպես շատ ծանր վիճակում եմ, ուղեղս բթացած է, ոտքի վրա արդեն չեմ կարողանում կանգնել, բայց պիտի մինչև վերջ գնամ, թեկուզ ծնկաչոք, թեկուզ գետնին չոչ անելով, թեկուզ կիսամեռ։ Ես թույլ չեմ տա, որ նրանք մարսեն մեզ այսքան դաժան փորձության ենթարկելու և որդուս խլելու համար …

Այնուհետև ավելացրել է.

Լինելով շնորհակալ Հայուհու կերպար ։ Ուզում եմ Ձեզ ասել, որ առողջապահության նախարարը, նույնպես մտահոգ է կատարվածից: Քիչ առաջ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար՝ Ալինայի հետ հեռախոսազրույց ունեցանք։

Նրանք, բացի նրանից, որ ամեն կերպ փորձում են բացահայտել կատարվածը, այլ նաև մտահոգ են իմ առողջությամբ։ Ալինան ինձ հաղորդեց, որ առողջապահության նախարարի միջնորդությամբ բուժզննում եմ անցնելու նշված հիվանդանոցում, օրը ժամը արդեն պայմանավորված է։

Իսկապես ես դրա կարիքը ունեի, բայց վախենում էի դիմել որևէ բժշկի, այսքան փորձություններ անցնելուց հետո։ Այս դեպքում համաձայնեցի, քանի որ առողջապահության նախարարության իմացությամբ և վերահսկողությամբ կլինի հետազոտություններն ու բուժումը։

Գոնե այս անգամ ինձ չեն թմրեցնի և թունավորի իրենց անգրագիտության հետևանքով։ Նաև հանդիպում կկազմակերպվի նախարարի հետ: Մենք ուժեղ ենք միասին:

Ես իմ հոգու խորքում հավատում եմ, որ կհասնեմ ցանկալի արդյունքի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES