«Այս օրերի ընթացքում ակամայից ձևավորված Հայ Մայրեր հասարակական շարժման շրջանակներում կազմակերպում ենք օնլայն ստորագրահավաք , որով պահանջում ենք Ռազմիկ Աբրահամյանի տնօրինության տակ գտնվող Արմենիա ԲԿ ծննդատանը զրկել բժշկական լիցենզիայից և չտրամադրել ՝ նրա արյունակից , հարազատ, բարեկամ, խնամի անդամներից որևէ մեկին։
Դադարեցնել գործունեությունը և պետականացնել: Հարգելի հայրենակիցներ, եթե դուք կամ Ձեր հարազատները տուժել են այս ծննդատանը, ապա միացեք մեր պահանջին, թողեք Ձեր տվյալները և նկարագրեք դժգոհությունը:
Հարգանքներով ս/թ ՝սեպտեմբերի 24-ին տուժող նորածնի մայր՝ Հայկուհի Խաչատրյան:
Հիշեցնենք,որ սեպտեմբերի 24-ին Հայկուհի Խաչատրյանի նորածինը ծնվել է մահացած, սակայն երեխայի դին ծնողներին մինչ օրս ցույց չեն տվել,ինչը առիթ է տվել նրանց կասկածելու,որ իրենց երեխան ողջ է»: