Պարզ բաղադրատոմսով պատրաստվող այս համեղ, փափուկ ու ախորժելի թխվածքաբլիթը ստացվում է միշտ ու բոլորի մոտ, քանի որ չկան բարդ գործողություններ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- մածուն՝ 100 մլ
- ձու՝ 1 հատ
- ձեթ՝ 60 մլ
- շաքարավազ՝ 1ճ.գ.
- ալյուր՝ 250 գ
- փխրեցուցիչ՝ 1թ.գ.
Բաղադրիչների նշված քանակությունից ստացվում է մոտ 55 հատ թխվածքաբլիթ:
Պատրաստման եղանակ.
Հարել 1 ձուն: Այնուհետև ավելացնել շաքարավազը ու նորից լավ խառնել:
Լցնել մածունը, ձեթը, ևս մի անգամ խառնել ամբողջ զանգվածը:
Դրանից հետո ավելացնել ալյուրի մի մասն ու ամբողջ փխրեցուցիչը, խառնել: Խառնելուց հետո լցնել ամբողջ ալյուրը ու խմոր հունցել:
Խմորը գրտնակել՝ մոտ 1սմ հաստությամբ շերտ ստանալով:
Խմորի վրա շաքարավազ շաղ տալ ու բաշխել ամբողջ մակերեսին, գրտնակով թեթևակի սեղմել:
Շերտը կտրատել փոքր քառակուսիների:
Այնուհետև տեղափոխել կտորները յուղաթղթով ծածկված տապակի մեջ,
ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը և թխել 15 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո:
Բարի ախորժակ:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը