Կոչ սրբությունները կորցրած որոշ տականքներին

ԿՈՉ՝ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԵՐԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ…

Մի՛ օգտագործեք և մի ներքաշեք զոհված զինվորների ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, Դուք ամեն ինչ ապականել եք առանց այդ էլ:

Մի՛ զավակի կորուստ տեսած մարդկանց վիշտը դարձրեք ձեզ վահան, որպեսզի թաքնվեք նրանց շվաքում ու Ձեր սև գործն առաջ տանեք:

Մի՛ խաղացեք ջահել ու մինուճար որդի կորցրած ծնողի, այրու, քրոջ կամ նրանցից որևէ այլ հարազատի ցավոտ վերքերի հետ, առանց այդ էլ երկար եք ցավեցրել այս մարդկանց

Մի՛ ուղղորդեք ու մի՛ ստիպեք, որ սգավոր մայրը, հայրը գումարը վեր դասի որդու շիրիմից:

Մի՛ խաղացեք այս մարդկանց էմոցիաների հաշվին

Հ.Գ. Պայքարեք ում դեմ կուզեք ու ոնց կուզեք: Պայքարեք Ձեզ բնորոշ բոլոր սրբապիղծ եղանակներով, բայց հեռու մնացեք ԶԻՆՎՈՐԻՑ, ԶԻՎՈՐԻ ԾՆՈՂԻՑ ու առավել ևս Զինվոր կորցրած ծնողից:

Ֆեյսբուք՝ Ելենա Զոհրաբյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES