Կարտոֆիլը՝ մսով. ախ եթե իմանայի, թե ինչքան համեղ է, ավելի հաճախ կպատրաստեի:
Բաղադրիչներ
- Միս՝ 1,5 կգ, Կարտոֆիլ՝ 1,5 կգ, Սոխ՝ 400գր
- Կարագ՝ 200գր, Աղ — 2 թեյի գդալ
- Բիբար, կորիանդր — ըստ ճաշակի, Ջուր — 300 մլ. (+-)
- Սխտոր — 4 պճեղ, Կանաչիներ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը խոշոր կտրատում ենք: Ուժեղ կրակի վրա տապակում ենք միսը մինրև ոսկեգույն դառնալը, հետո ավելացնում ենք կարտոֆիլ և տապակում ևս 15 րոպե։
Կիսալուսնաձև կտրատում ենք սոխը։ Մսին ավելացնում ենք աղ, բիբար և ցանկացած համեմունք՝ ըստ ճաշակի։
Վրան լցնում ենք սոխը, ավելացնում ջուր և կես ժամ խաշում։ Այնուհետև ավելացնում ենք սխտոր և կանաչիներ, շոգեխաշում երկու րոպե։
Պատրաստման մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը