Կանաչիով և սխտորով լոլիկ՝ ձմռան համար

Սա հիանալի բաղադրատոմս է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են ձմռան համար փակոցներ պատրաստելով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հասած, պինդ լոլիկ
  • թարմ կանաչի՝ սամիթ և մաղադանոս
  • սխտոր
  • քացախ 9%
  • խոշոր աղ և շաքարավազ
  • հատիկավոր սև պղպեղ

Картинки по запросу помидоры дольками с зеленью и чесноком

 

 

Պատրաստման եղանակ.

  • Սկզբում լվանալ կանաչին և լոլիկը, սխտորը կտրատել:
  • Բանկաները ստերիլիզացնել: Յուրաքանչյուրի մեջ դնել երկու ճյուղ սամիթ և մաղադանոս, կտրատած սխտոր և 3 հատիկ սև պղպեղ:
  • Լոլիկները բաժանել չորս մասի և դնել բանկաների մեջ: Ցանկության դեպքում կարելի է մանրացրած կանաչիով, սխտորով և լոլիկով շերտեր ստանալ:

Картинки по запросу помидоры дольками с зеленью и чесноком

  • Յուրաքանչյուր բանկայի մեջ վերջում ավելացնել 1թ.գ. աղ, 20գ քացախ և 1թ.գ. շաքարավազ: Եռման ջուր լցնել և ծածկել կափարիչով:
  • Բանկաները ստերիլիզացնել 10 րոպե: Դրանից հետո հանել ջրից, փակել, փաթաթել ծածկոցով և թողնել՝ մինչ լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES