Կանանց տարօրինակություններն ըստ կենդանակերպի նշանների

Ոչ ոք կատարյալ չէ։ Բոլոր մարդիկ իրենց տարօրինակություններն ու յուրօրինակություններն ունեն։ Ոչինչ այնպես չի բնութագրում մարդուն, որքան՝ նրա սովորույթները։ Աստղագուշակությունն օգնում է կազմել ոչ միայն մարդու ընդհանուր դիմանկարը, այլև ընդգծում է Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչների մի քանի անսովոր գծեր։ Ահա թե ինչ տարօրինակ սովորություններ ունեն որոշակի նշանի տակ ծնված կանայք։

Խոյ — Վախենում է նեղվածքից, փակ տարածքներից։ Սիրում է գլխարկներ։ Ղեկին գերազանցում է արագությունը։ Զիլ ծիծաղում է և բարձրաձայն զրուցում։

Ցուլ — Վախենում է բաց դռներից։ Անմիջապես ամեն ինչ փակում է, հենց մեքենա է նտում ու տուն գալիս։ Պաշտում է պայուսակներ ու դրամապանակներ և անընդհատ գնում է դրանք։ Չի կարող ապրել առանց օծանելիքի։ Ձգտում է ամեն ժամ օծանելիք ցանել վրան։ Սենյակային բույսեր է աճեցնում։

Երկվորյակներ — Զրույցի ժամանակ ակտիվորեն ժեստերով է խոսում։ Հեռախոսը երբեք ձեռքից ցած չի դնում։ Շինությունում միշտ բացում է պատուհանները։ Սիրում է ճամփորդել և ակտիվ հանգիստ։

Խեցգետին — Չի կարող ապրել առանց թարթչաներկի։ Խնամքով պահպանում է մանկության խաղալիքները։ Գնումների ժամանակ սիրում է սակարկել ամեն մանրուքի համար։ Տարիներով չի նետում հին, անպետք իրերը։

Առյուծ — Խոսակցության ժամանակ սիրում է մազերին ձեռք տալ։ Բացառապես ոսկե զարդեր է կրում։ Մոտը միշտ հայելի կա։ Գժվում է բրենդների համար։

Կույս — Վախենում է կեղտից, անընդհատ լվանում է ձեռքերը։ Առանց օծանելիքի տնից դուրս չի գալիս։ Եթե ձանձրանում է, մատներով սեղանին տկտկացնում է։

Կշեռք — Սիրում է հայտնի բրենդների հագուստ։ Հետը միշտ կոսմետիկա է ման տալիս։ Հաճախ անպետք իրեր է գնում։ Նստած ժամանակ ոտքը ճոճելու սովորություն ունի։

Կարիճ — Միայն մետաքսե ներքնազգեստ է հագնում։ Սեքսոմ փորձարարություն է սիրում։ Պաշտում է կարմիր շրթներկը։ Տառապում է բրենդամոլությունից։

Աղեղնավոր — Ատում է գործնական համազգեստը։ Սիրում է երկնագույն կամ մանուշակագույն իրեր։ Երբեմն վիճակահանության տոմսեր է գնում կամ  խաղատուն է գնում։ Նախընտրում է սպորտի փորձարարական կամ ակտիվ ձևերը։

Այծեղջյուր — Միշտ ձեռքի ժամացույց է կապում։ Չի կարող ապրել առանց նոթատետրի։ Տարիներով օծանելիքի բույրը չի փոխում։ Միայն իր սովորական վայրերն է հաճախում։ Չի սիրում փորձարարություններ և նորարարություններ։

Ջրհոս — Վախենում է մթից։ Միայն բրենդային ակնոց է դնում։ Պաշտում է ժամանակակից գաջեթները։ Սիրում է ադամանդ, նույնիսկ եթե դա իր գրպանին հասանելի չէ։

Ձկներ — Սիրում է ոտքերը խաչած նստել։ Շատ կոշիկ է գնում։ Կոշիկների վիթխարի հավաքածու ունի։ Երբեք առանց մանիկյուրի տնից դուրս չի գալիս։ Չի կարող ապրել առանց սուրճի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES